Աֆղանստանի մարզադաշտերից մեկում պայթյունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Աշխարհ
Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքի մարզադաշտում գրանցված երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորվածների մեծ մասը պաշտոնյաներ և անվտանգության աշխատակիցներ են: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթյունները տեղի են ունեցել ազգային տոնին՝ Ֆերմերի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ: Տուժածներից են շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը:
Այս պահին որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունների իրականացման պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)