ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Վտանգավոր իրավիճակ՝ Փաշինյանի համար. ինչ ցանես՝ այն էլ կհնձես

Վերլուծական
Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում կրքերը եռում են: Փողոցներ փակելը, միջպետական ճանապարհների փակումը, գյուղական բունտերը, գործադուլները, երկաթգծերի փակումը և այլն, դարձել են մեր առօրյան։ Միայն այսօր Երևանի կենտրոնում տեղի են ունենում առաջին հայացքից միմյանց հետ որևէ կապ չունեցող ակցիաներ, սակայն միևնույն ժամանակ, դրանց միավորում է մեկ ընդհանուր հանգամանք՝ բոլոր դեպքերում պատճառը իշխանությունների այս կամ այն քայլն է, որը հանրային լայն ռեզոնանսի առիթ է հանդիսացել: Ցուցարարների մի խումբը, օրինակ, բողոքում է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենի կալանավորման դեմ: Դատելով եղած փաստերից, հարկերից խուսափելու փաստը ապացուցված չէ, այլ ընդամենը չապացուցված կասկած է։ Չի կատարվել տնտեսական գործառնության աուդիտ, մեկ քննիչի եզրահանգման վրա առաջադրված մեղադրանք է։ Այս փաստը և այն, որ «Սպայկա»-ի փակման արդյունքում հազարավոր մարդիկ մնալու են գործազուրկ, իսկ գյուղացիները մթերման սեզոնի սկզբին կանգնելու են փաստի առաջ՝ բազմաթիվ մարդկանց հանել է փողոց, փակվել էր Տիգրան Մեծի պողոտան, բախում էր տեղի ունեցել ոստիկանների հետ: Այնուհետ ցուցարարները շարժվել են դեպի կառավարության շենք:   
 
Հարյուրավոր մարդիկ էլ այսօր հավաքվել են Ազգային ժողովի դարպասների դիմաց և իրենց բողոքն են արտահայտում օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի դեմ, երբ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Ակցիային են միացել տարբեր խմբեր, նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ազատամարտիկ Արարատ Խանդոյանը և այլք։   
 
Այսինքն, մի կողմից մենք ունենք առանց համապատասխան աուդիտի մեղադրական եզրակացություն, ինչը լավագույն կերպով է բնութագրում ներկայիս դատական համակարգը, մյուս կողմից՝ Փաշինյանի և իր թիմի ներմուծած բարքերի դեմ հանրային ընդվզում: Եվ սա՝ միայն մայրաքաղաքում: Հայաստանի մարզերում բողոքի ակցիաներն արդեն սովորական երևույթ են դարձել: Տեղական չինովնիկների ամենաթողությունը և բարդակը մարզերում պարբերաբար փողոցներ փակելու, գործադուլների առիթ է դարձել: Կարծես թե այդ ամենից իշխանություններն այդպես էլ դասեր չքաղեցին և բողոքի ակցիաների էստաֆետը փոխանցվեց Երևանին: Ցուցարարներն ավելի ու ավելի են «մոտենում» Փաշինյանին, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ տեղ հեղափոխական արժեքներից նահանջ է կատարվել: Մարդիկ սկսում են գիտակցել, որ հեղափոխությունից հետո անցած գրեթե մեկ տարվա ընթացքում աղքատները ավելի են աղքատացել, գործազուրկների բանակը համալրվել է շուրջ 5000 քաղաքացով, դա էլ դեռ քիչ է՝ ԱԺ ամբիոնից սերմանվում են ակնհայտ այլասերված բարքեր: Իհարկե, հասկանալի է, որ օրինակ՝ տրանսգենդերին խորհրդարան բերելը սորոսյան մի քանի հազարանոց գրանտի արդյունք է, սակայն արդյո՞ք մենք դրա համար էինք հեղափոխություն անում:
 
Օրեր առաջ էլ «Հանուն արդարության» նախաձեռնությունը շրջում էր փողոցներով և սևաներկով ներկում հանդիպած կարմիր գծերը։ Նախաձեռնության անդամները պնդում էին, որ կարմիր գծերի վերանայումը հանրային պահանջ է և քաղաքային իշխանությունը ուշադրություն պետք է դարձնի այդ հարցին։ Իրականում, կարմիր գծերը վերացնելու խոստումը վարչապետ Փաշինյանի առանցքային խոստումներից մեկն էր, և եթե նա ձեռնամուխ չլինի ի վերջո այդ խոստումը կատարելուն՝ վաղն այս խնդրով փողոց դուրս եկածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
 
Փաշինյանի իշխանության գալը և հատկապես նրա վարչապետական շրջանն աչքի են ընկել «քուչի կռիվ» հիշեցնող գործընթացներով: Եվ ուրեմն, ինչո՞ւ է զարմանում ու բարկանում Փաշինյանը, երբ իր ներկայությամբ քուչի մակարդակի լեզվակռիվ են սկսում չինովնիկները, կամ իր կառավարության կողմից խաբված քաղաքացիները որոշում են սեփական իրավունքները պաշտպանել քուչում՝ փողոցում: Եթե կառավարությունը չգնա կոնկրետ քայլերի, չգտնի ստեղծված իրավիճակից դուրս գալու օպտիմալ լուծումներ, ապա դա առաջին հերթին վտանգավոր է հենց Փաշինյանի համար, քանի որ վերջինիս վարկանիշն օր օրի նվազում է: Ասում ենք Փաշինյանի, քանի որ «Իմ քայլի» վարկանիշ՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Փաշինյանի խորտակումը բերելու է «Իմ քայլի» խորտակման, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված