Փաշինյանը «կզոհաբերի» Զեյնալյանին
Վերլուծական
Անցումային արդարադատության հարցն այսօր գտնվում է ՀՀ իշխանությունների օրակարգում: Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարծես արագացրեց գործընթացը՝ դատարանների շրջափակման ակցիան, վեթինգի գործընթացը դրա վառ ապացույցն են: Սակայն վերը նշված գործողությունները միանշանակ չեն ընդունվել ո՛չ հայաստանյան, ո՛չ միջազգային հանրության կողմից: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի մոտ, սովորության համաձայն, անհրաժեշտություն է առաջացել գտնել քավության նոխազներ՝ իր ռադիկալ քայլերի գնալու անհրաժեշտությունը բացատրելով վերջիններիս անգործությամբ:
Կարծես թե իշխանական մեդիան գտել է այդպիսի անձի. դա արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նիկոլ Փաշինյանի թիմն այսօր փորձում է ներկայացնել այնպես, կարծես հենց նախարարի՝ ժամանակին ռեֆորմների չգնալու արդյունքում է Փաշինյանը ստիպված գնալ այսչափ ռադիկալ և ռեզոնանսային քայլերի: Մինչդեռ հասկանալի է, որ դատական համակարգի բարեփոխումները չէին կարող իրականցվել առանց վարչապետի դաբրոյի: Ստացվում է՝ Փաշինյանին պարզապես «ձեռք չէր տալիս», օրինակ, հինգ կամ վեց ամիս առաջ սկսել դատական համակարգի բարեփոխումները. նա սպասում էր հարմար պահի՝ փողոցի օգնությամբ հարցը լուծելու հնարավորությանը: Եվ ահա, երբ եկել է հարմար պահը՝ Փաշինյանն անցնում է գրոհի՝ զոհաբերելով անգամ իր կաբինետի անդամին:
Չնայած, իհարկե, Զեյնալյանին Փաշինյանի թիմակից չես անվանի և գուցե հենց այդ հանգամանքն էլ խաղացել է իր դերը: Իհարկե, Զեյնալյանն ունեցել է սխալներ՝ քրեակատարողական հիմնարկներում տիրող քաոսը դրա վառ վկայությունն է, սակայն հարցն այս դեպքում շատ ավելի խորքային է և վերաբերվում է վարչապետի՝ պատասխանատվությունից խուսափելու փորձին: Փաշինյանը գործում է իր կողմից գծված սցենարով, անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում, այնուհետև անցնում է մեղավորների փնտրտուքի, դավադրությունների տեսությունների բացահայտման՝ մոռանալով, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների թիվ մեկ պատասխանատուն արդեն մեկ տարի է՝ ինքն է…


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է