Դեսպանը որևէ սխալ արարք չի գործել. փոխարտգործնախարար (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ հունիսի17-ին, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱԳՆ-ն հարցեր չունի ՌԴ դեսպանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկժամյա հանդիպման փաստի առիթով, և ինչո՞ւ ռուս դեսպանին չեն կանչել ԱԳՆ՝ բացատրությունների համար, Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պարզաբանեց․
«Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել. այն չի կարող դատապարտելի լինել կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Հանրային կարծիքները բոլորս լսեցինք, տեսանք` տարբեր արձագանքներ նաև պետական գործիչներից, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, մենք որևէ կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ»:
Փոխարտգործնախարարին ի պատասխան հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Ինձ համար նրանց հանդիպումն անընդունելի է և ողջունելի չէ»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)