Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Կոմիտասին նվիրված գիտական նստաշրջանի բացում ԳԱԱ-ում

Գիտություն և Մշակույթ

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի սրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150 ամյակին նվիրված գիտական նստաշրջանի բացումն ու լիագումար նիստը: Միջոցառմանը մասնակցում էին գիտնականներ, պաշտոնատար անձինք ու մշակույթի գործիչներ: Զեկուցումներով հանդես եկան մի շարք գիտնականներ, ովքեր անդրադարձան Կոմիտասի կյանքի ու գործունեության՝ մեզ հայտնի ու անհայտ կողմերին, նոր կողմից ներկայացրին Կոմիտասին: 

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար Յուրի Սուվարյանը բացման խոսքում, մասնավորապես, նշեց, որ նման գիտական նստաշրջանների անցկացումը խիստ կարևոր է երկրում գիտության զարգացման համար, մանավանդ, որ նվիրված է Կոմիտասի նման մեծ վաստակ ունեցող հային: Նա նաև կարևորեց այն, որ նստաշրջանին մասնակցում են լուրջ վաստակ ունեցող գիտնականներ, ովքեր գիտական ու ուսումնական շատ տարբեր հաստատաություների ներկայացուցիչներ են:

Զեկուցողներից մեկը՝ Արվեստի ինստիտուտի արվեստաբանության դոցենտ, պրոֆեսոր Աննա Ասատրյանն էր, ով ներկայացավ «Կոմիտասը և հայ երաժշտության հետագա ընթացքը» զեկույցով: 

«Գիտական այս  նստաշրջանը շատ կարևոր քայլ կլինի կոմիտասագիտության զարգացման գործում, որովհետև ևս մեկ առիթ է՝ անդրադառնալու Կոմիտասի ստեղծագործական գործունեությանը, նորովի բացահայտելու Կոմիտասին ու ծանոթանալու նրա գործունեության տարբեր ուղղություններին: Նպատակը մեկն է՝ ևս մեկ անգամ անդրադառնալ Կոմիտասի կյանքին ու գործունեությունը, ներկայացնել համակողմանի ուսումնասիրություն»,- ասաց Ասատրյանը:

 

 

Իր զեկույցում Ասատրյանը նախ ներկայացրեց Կոմիտասի գործունեության հիմնական ուղղությունները և, թե ինչպես Կոմիտասը իր գործունեության ուղղություններով կանխորոշեց  հայ երաժշտության հետագա զարգացման ընթացքը. «Բոլորս էլ գիտենք, որ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական  դպրոցի հիմնադիրն է, եղել է գիտնական -հետազոտող, նոր շրջանի  հայ երաժշտագիտության հիմնադիրը, առհասարակ, հայ երաժշտական, միջնադարագիտության, երաժշտական ֆոլկլորագիտության հիմնադիրն է: Այդ բնագավառի առաջին գիտական  ուսումնասիրություները նա է կատարել: Նա է ստեղծել ազգային բազմաձայնությունը, բացի դրանից եղել է անկրկնելի խմբավար, ստեղծել է երգչախմբեր ու նաև եղել է հրաշալի երգիչ»,- ընդգծեց Ասատրյանը:

Նա նաև նշեց, որ այս ամենով հանդերձ՝ Կոմիտասը ունեցել է երազանքներ ու նպատակներ, որոնք չի հասցրել իրականացնել. «Այն է՝ երազել է ստեղծել հայկական ազգային կոնսերվատորիա, այսինքն՝  բարձրագույն ուսումնական հաստատություն, որը մասնագետ երաժիշտ կադրեր կպատրաստեր հայ ժողովրդի համար: Բացի այս,  նա շատ կարևորել է իր մանկավարժական գործունեությունը: Եղել է անկրկնելի մանկավարժ և իր մանկավարժական գործունեության մեջ  կարևորել է հայերեն երաժշտական դասագրքերի ստեղծումը: Այդ ուղղությամբ էլ է որոշ քայլեր արել, որոնք, ցավոք, ամբողջությամբ իրականացնել չի կարողացել»:

Մեզ հետ զրույցում Ասատրյանն ընդգծեց, որ նման նստաշրջանները գիտությամբ զբաղվող մարդկանց համար մեծ կարևորություն ունեն, քանի որ տալիս են շփումներ, քննարկումներ, նոր գաղափարներ ու նոր եզրակացություներ. «Այս ամենը գիտությամբ զբաղվող մարդկանց համար կենսական նշանակություն ունեն: Միայն սրանց արդյունքում է, որ կարողանում ենք ստեղծագործել ու նոր գաղափարներ ունենալ»:

Երկօրյա գիտական նստաշրջանում նախատեսվում է  2 տասնյակից ավելի զեկույց, քննարկումներ, մտքերի փոխանակում, ինչպես նաև ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով» եռալեզու գրքի շնորհանդեսը:

Լուսինե Մարդոյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված