NYT. ԱՄՆ-ը մայիսին օգնել է ավելի քան 100 նավերի անցնել Հորմուզի նեղուցով
ԱՄՆ զինված ուժերը մայիսին օգնել են համակարգել ավելի քան 100 առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։
Քանի որ հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի են մտել, այս ջրային ուղիով անցումը շարունակում է վտանգավոր մնալ նավերի համար։
«Նյու Յորք Թայմս»-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը 70 նավի օգնել է նեղուցով անցնելու հարցում։ Թերթի տվյալներով՝ դրանց մեծ մասը անջատել է իրենց տրանսպոնդերները անցման ժամանակ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru