Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին 

Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում էկումենիկ աղոթք է կայացել

Աշխարհ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունեցել ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված է Սուրբգրային հետևյալ համարը. «Նրանք մեր հանդեպ չափից ավելի մարդասիրություն ցույց տվին» (Գործք 28. 2): Այս մասին տեղեկացրին Ռումանիայի հայոց թեմի մամուլի դիվանից։

«Էկումենիկ աղոթքին մասնակցում են Ռումանիոյ հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Հունա-Կաթոլիկ, Հռոմեա-Կաթոլիկ, Գերմանիայի Լութերական Ավետարանական, Անգլիկան, Կալվին Բողոքական եկեղեցիները:

Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված է հետևյալ ընթացակարգով՝

Հունվարի 18 - միասնական աղոթք Հռոմեա-Կաթոլիկ Սուրբ Հովսեփ տաճարում, հունվարի 19 – աղոթք բոլոր եկեղեցիներում, հունվարի 20 – Հունա-Կաթոլիկ Սուրբ Բարսեղ Մեծ տաճարում, հունվարի 21 – միասնական աղոթք Հայ Առաքելական առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հունվար 22 – Անգլիկան եկեղեցում, հունվարի 23 – միասնական աղոթք Գերմանական Լութերական Ավետարանական եկեղեցում, հունվարի 24 – Կալվին Բողոքական եկեղեցում, հունվար 25 – Ռումին Ուղղափառ եկեղեցում:

Հունվարի 21-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, որին ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերշ. Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս գերշ. Աուրել Պերկան, Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլոն, Բուխարեստում Վատիկանի ներկայացուցիչ Ֆերնանդո քահանա Ռեիսը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հոգևորականներ: Խոսքով հանդես եկան Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Թեմակալ Առաջնորդ Տաթև Սրբազանը:

Հունվարի 25-ին միասնական աղոթք տեղի ունեցավ Անգլիկան եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումինիայի հայոց թեմի: Թեմակալ առաջնորդ, գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի պատգամը ներկայացրեց Տ. Գրիգոր քահանա Հոլկան: Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշում էր. «Գոհություն և փառք ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ այս տարի ևս առիթ և հնարավորություն ընձեռեց համախմբվելու և կանգնելու միասնական աղոթքի` քրիստոնեական արժեքների բացահայտման և վերարժեվորման համար: Կարևորում ենք ընտրված թեման, քանզի ժամանակակից աշխարհում և ընդհանրապես բոլոր ժամանակներում մարդկային փոխհարաբերություններում մշտապես պակասել են սիրո, գթասրտության և մարդասիրության գաղափարները:

Մարդ-Աստված և մարդ-մարդ փոխհարաբերությունները ճիշտ կառուցելու,  մարդասեր կամ գթասիրտ լինելու ճանապարհը Տիրոջը նմանվելու, Աստծո հետ երկխոսելու ճանապարհն է,  քանզի Աստված Կատարյալ Սեր է: Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Ավետարանում Քրիստոս ասում է՝ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. ԺԵ 5): Առանց Քրիստոսի հետ հարաբերվելու՝ չենք կարող լիարժեք կյանքով ապրել: Հիսուս մեզ սովորեցնում է նաև, թե որն է իրական փոխհարաբերությունների հիմքը: Դա սերն է: Պիտի սիրենք մեկս մյուսին այնպես, ինչպես Քրիստոս մեզ սիրեց: Առանց սիրո  չկա փոխհարաբերություն:

Արարելով Ադամին՝ Աստված տեսավ, որ մարդը փնտրում է իր նմանին և նրա համար լավ չէ մենակությունը, այսպես ստեղծվեց Եվան: Բայց մարդը մեղանչեց ու հեռացավ Աստծուց, այդպիսով խախտվեց ներդաշնակությունը: Այսօր էլ, որքան մարդը շարունակում է հեռանալ Աստծուց, այդքան հեռանում է իր նմանից: Աստծուն չընդունող մարդիկ չարությամբ են լցված նաև այլ մարդկանց նկատմամբ: Սա կարծես օրինաչափություն է դարձել: Քրիստոս եկավ աշխարհ՝  շտկելու մարդկային փոխհարաբերությունները: Այսօր էլ մենք խնդիր ունենք հասնելու ճշմարիտ փոխհարաբերությունների: Մարդը ոչնչի չի կարող հասնել՝ մեկուսացման ճանապարհն ընտրելով: Որքան էլ չարիքն ու խաբկանքը, անտարբերությունն ու թշնամանքը շատ են, բայց այնուամենայնիվ մարդասեր, կարեկից ու բարի մարդիկ դեռ կան. եթե չենք կարողանում նման  մարդկանց տեսնել՝  խնդիրը մեր մեջ է: Պետք է սկսենք ճանաչել աշխարհը և ճանաչել՝ սիրով, Աստծուն սիրելով: Քանի որ սիրո մեջ է դրսևորվում մարդու ազատությունը:

Քանի որ մարդիկ ստեղծված են «Աստծու պատկերով», բոլորն էլ կարող են բարի լինել (Ծննդ. Ա 27)։ Օրինակ, երբ Պողոս առաքյալը Հուլիոս անունով մի զինվորականի հսկողությամբ ուղևորվում էր Հռոմ, այդ մարդը «բարություն դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ Սիդոն քաղաքում նա գնա իր ընկերների մոտ, որպեսզի հոգ տանեն իր մասին» (Գործք ԻԷ 3)։ Որոշ ժամանակ հետո Մալթայի բնակիչները «արտասովոր մարդասիրություն» դրսևորեցին Պողոսի և իր հետ եղողների նկատմամբ, որոնք նավաբեկության էին ենթարկվել։ Նրանք «կրակ վառեցին» և «օգնություն ցույց տվեցին» տուժածներին (Գործ. ԻԸ 1,2)։ Մարդասիրություն են են դրսևորում նույնիսկ Աստծուն չճանաչող մարդիկ (Գործք ԻԷ 3; ԻԸ 2)։ Մալթայի բնակիչները, որ չէին ճանաչում Պողոս առաքյալին, մարդասիրություն ցուցաբերեցին, ընդունեցին, թեև չէին ճանաչում ճշմարտությունը, բայց կարծես թե զգացին ու տեսան ներքին տեսողությամբ: Էքզյուպերին ասում է՝ սրատես է միայն սիրտը, ամենագլխավորն աչքերով չես տեսնի: Այն, ինչ հաճախ զգում է սիրտը, բառերն անզոր են արտահայտելու: Եթե փորձենք սահմանել սերը, ապա լավագույն պատասխանը, որ պիտի տանք, հետևյալն է՝  Աստված սեր է, իսկ Աստծո Խոսքը, քրիստոնեությունը՝ սիրո քարոզ՝ ուղղված համայն մարդկությանը:

Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ նա, ում մեջ սեր կա, Աստծո Կամքն է կատարում, Նրա աշակերտն է. «Նրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհ. ԺԳ 35), ահա, սա է մարդկանց ուղղված աստվածային պատգամը: Ի վերջո, պետք է հաշտ լինենք ինքներս մեզ քեզ հետ, մեր խղճի հետ, անսանք Աստծո ձայնին, որը մեր ներսում է, այդ ժամանակ կզգանք աստվածային սերը, որ զերծ է եսակենտրոնության վերածվելուց, որը զգում ենք յուրայինների և նույնիսկ օտարների հանդեպ, քանզի Աստված սեր է, իսկ ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ: Պողոս առաքյալն ասում է. «Եվ ոչ ոքի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը» (Հռոմ. ԺԳ 8):

Մենք մեծապես ուրախ ենք, որ ամեն տարի քրիստոնյա մեր եղբայրների հետ միասնաբար աղոթքի ենք կանգնում` հանուն աստվածային սիրո, հանուն խաղաղության, և համերաշխության, եկեղեցիների միջև երկխոսության ու համագործակցության խորացման, մտքերի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման: Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում էկումենիկ աղոթքի մասնակից բոլոր եկեղեցիների առաջնորդներին ու ներկայացուցիչներին, բոլոր կազմակերպիչներին: Մեր միասնական աղոթքը թող առիթ դառնա առավել զորանալու ու Քրիստոսի կենարար Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելով առավել մոտենալու և մերձենալու Տիրոջը: Մեր մաղթանքն ու հորդորն է, որ այսուհետ մեր գործերով փառավորվի Տիրոջ անունը, որպեսզի մարդը կարողողանա իր քայլերն ուղղել դեպի Աստված` հաշտ ու ներդաշնակ լինելով իր Արարչի, բնության ու ինքն իր հետ՝ վայելելով Տիրոջ օրհնություններն ու շնորհները, հեռու ամեն տեսակ չարությունից, անտարբերությունից ու թշնամանքից»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել
Ամենադիտված