Չինաստանում համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը (տեսանյութ)
ԱշխարհՉինաստանի Պետական խորհուրդը հայտարարել է, որ Լուսնային օրացույցով Նոր տարվան (Չունցզե, Գարնան տոն) նվիրված տոնական արձակուրդները ամբողջ երկրում երկարացվում են մինչեւ փետրվարի 2-ը: Պատճառը 2019-nCoV կորոնավիրուսի հետեւանքով առաջացած թոքաբորբի համաճարակն է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Չինաստանի կրթության նախարարությունն ավելի ուշ նույնպես կհայտարարի դպրոցական արձակուրդների ավարտի օրը:
Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման պատճառով դպրոցական արձակուրդներն արդեն երկարացվել էին Հուբեյ, Սիչուան, Շանդուն նահանգներում, ինչպես նաեւ Պեկինում եւ Շանհայում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ