Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ տարածաշրջանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
ԱշխարհԿատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա համապատասխան հայտարարությունն արել է հունվարի 29-ին՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ:
Տոռայի որոշումը հետեւել է այն բանից հետո, երբ ինքնավարության խորհրդարանը համաձայնել է Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգադրությամբ նրան զրկել պատգամավորական մանդատից Կատալոնիայի պալատում: Դա ճգնաժամ է առաջացրել ինքնավարության կոալիցիոն կառավարությունում: «Այն բանից հետո, երբ (տարածաշրջանի) խորհրդարանում հավանություն տրվի բյուջեին, ես կհայտարարեմ ընտրությունների օրը»,- ասել է Տոռան: