Չինաստանում չի մնացել նոր վարակով «չվարակված» ոչ մի շրջան. զոհերի թիվը հասել է 170-ի
Աշխարհ
Չինաստանում կորոնավիրուսի 2019-nCoV նոր տեսակով վարակման պատճառով մահացածների թիվը հասել է 170-ի, վարակվածների թիվը` 7711-ի:
Տիբեթը երկրի վերջին շրջանն էր, որտեղ վարակման դեպք չէր գրանցվել: Նշվում է, որ վարակը ներթափանցել է երկրի բոլոր շրջաններ, ներառյալ` նահանգները, ինքնավար ու հատուկ վարչական շրջանները:
Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 5974 վարակվածի և 132 զոհի մասին:
Մեկ օրվա մեջ իշխանությունները տեղեկություն են ստացել հիվանդության 1737 նոր դեպքի և 38 մահվան դեպքի մասին, որից 37-ը` Հուբեյ նահանգում: Վերջին օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 124 մարդ:
Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում, Ճապոնիայում, այլուր:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում