Իտալիայի նավահանգստում արգելափակվել է 6 հազար ուղևորներով կրուիզային նավը
Աշխարհ
Costa Crociere կրուիզային նավը, որում գրեթե 6 հազար ուղեւոր է եղել, արգելափակվել է Չիվիտավեկկի նավահանգստում (Հռոմից մոտ 100 կմ հարավ) այն բանից հետո, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկների մոտ վիրուսային հիվանդության նախանշաններ են հայտնաբերվել: Rai News24-ի հաղորդմամբ՝ ամուսնուն եւ կնոջը տեղավորել են նավի սանիտարական մեկուսարանում:
Զբոսաշրջիկների մոտ բարձր ջերմության եւ ռեսպիրատոր խնդիրներ են հայտնաբերվել: Զույգը Միջերկրական ծովով ճամփորդություն կատարող նավ է բարձրացել մի քանի օր առաջ Սավոնայում: Չիվիտավեկկիում նրանց զննել են՝ նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ կատարելու համար:
Մյուս ուղեւորներին առայժմ թույլատրված չէ ափ իջնել:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ