Վրաստանում Ուհանից ժամանած կին է հոսպիտալացվել
Աշխարհ
Չինաստանից Թբիլիսի ժամանած Վրաստանի քաղաքացին օդանավակայանից բարձր ջերմությամբ հոսպիտալացվել է՝ երեխայի հետ միասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ հոսպիտալացված կինը երկու շաբաթ առաջ գտնվել է Ուհան քաղաքում, որը կորոնավիրուսի էպիկենտրոնն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրիպի վիրուսի ախտանիշներով Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոց են տեղափոխել 9 հոգու, այդ թվում՝ 6-ամյա երեխաների: Նրանք Կազբեգի էին ժամանել հունվարի 25-ին Բաքվից՝ տարանցմամբ: Նրանց բոլորի մոտ արձանագրվել են գրիպի ախտանշաններ: Մեծահասակներին վերահսկողության են վերցրել տնային պայմաններում, երեխաներին` կլինիկայում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում