Չինաստանում նոր կորոնավիրուսը 8-15 րոպեում հայտնաբերող թեստ են մշակել (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի Ուսի քաղաքում շտապ թեստ Է մշակվել նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման համար: Ինչպես հունվարի 31-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Գիտության եւ տեխնոլոգիաների վարչությունը, հավաքանին թույլ Է տալիս արդյունքն ստանալ 8 -15 րոպեի ընթացքում:
Շտապ-թեստը բարձր զգայունություն ունի, այն պարզ է օգտագործման մեջ եւ հարմար՝ փոխադրելիս: Վիրուսի հայտնաբերման անալիզի արագ կատարման համար համապատասխան հավաքանին մշակել են Վիրուսային հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային ինստիտուտի փորձագետները՝ Ուսի քաղաքի բարձրտեխնոլոգիական ընկերություններից մեկի հետ համատեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում