Քոբի Բրայանտի ընտանիքին կուղարկվեն երկրպագուների թողած որոշ մնայուն իրեր (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհ
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի և նրա դստեր հիշատակին երկրպագուների` Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային համալիրի մոտ բերած որոշ իրեր մարզիկի ընտանիքին կհանձնվեն, հայտնում է Daily Mail պարբերականը:
Օրեր անց որոշ իրեր` այդ թվում շապիկներ, նամակներ, բասկետբոլի գնդակներ, խաղալիքներ, կառանձնացվեն և հատուկ փաթեթավորումներով կուղարկվեն մարզիկի ընտանիքին: Մարզահամերգային համալիրի մոտ հիշատակի վայրը կգործի մինչև կիրակի օրը, որից հետո որոշ միջոցառումների անցկացման նպատակով այն կփակվի:
Հիշեցնենք՝ Բրայանտը 2016 թվականին է ավարտել կարիերան: Նա 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 2 անգամ էլ՝ Օլիմպիական չեմպիոն: Իր ամբողջ կարիերայի ընթացքում ՝ 1996-ից 2016 թվականներին, հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» թիմի կազմում:
Բրայանտն ու 13-ամյա դուստրը՝ Ջինան, մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով: Քոբի Բրայանտը մասնավոր ուղղաթիռից էր օգտվում դեռ այն ժամանակներից, երբ հանդես էր գալիս «Լեյքերսում»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում