Թրամփի «Դարի գործարք»-ն ավելի շուտ կմեռնի, քան ինքը՝ Թրամփը. Խամենեի
Աշխարհ
Իրանի գերագույն կրոնապետ այաթոլլահ Ալի Խամենեին կարծում է, որ Վաշինգտոնի կողմից առաջարկված իսրայելա-պաղեստինական կարգավորման «դարի գործարքն» ավելի շուտ կմեռնի, քան ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա համապատասխան գրառում է կատարել իր թվիթերյան էջում։
«Ամերիկյան «դարի գործարքն» ավելի շուտ կմեռնի, քան Թրամփը»,- մասնավորապես ասված է այաթոլլահի գրառման մեջ։ Խամենեին ավելի վաղ, նաեւ սուր քննադատության էր ենթարկել «դարի գործարքը», այն որակելով «հիմար, արատավոր եւ ձախողման դատապարտված»։ Նա նաեւ կոչ էր արել իսլամական աշխարհին այդ պլանը ոչնչացնելու համար աջակցել պաղեստինցիների պայքարին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում