Աֆղանստանում 13 երեխա է մահացել անհայտ հիվանդությունից
Աշխարհ
Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադախշան նահանգի Յամգան շրջանում առնվազն 13 երեխա է մահացել հիվանդությունից, որը նման է թոքաբորբի ախտանիշներին:
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով TOLOnews-ն, այդ մասին հայտնել է երկրի իշխանության ներկայացուցիչը:
«Առնվազն 13 անչափահաս է մահացել թոքաբորբի նման հիվանդությունից»,- ասել է նա:
Երեխաների հիվանդության պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում