Սինգապուրի իշխանությունները համաճարակաբանական վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել
Աշխարհ
Սինգապուրի իշխանությունները համաճարակաբանական վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել, որը վերջին անգամ կիրառվել էր 2003-ին` ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակ: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Գան Քիմ Յունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա իշխանությունների կողմից ագրեսիվ գործողություններ է ենթադրում` վարակի դադարեցման կամ հետագա տարածումը սահմանափակելու ուղղությամբ»,- ասել է նա: Յունի խոսքով ՝ «համաճարակաբանական վտանգի հաջորդ մակարդակը` «կարմիրը», համաճարակի զարգացում կնշանակի երկրում»:
«Կառավարությունը պատրաստ էր իրադարձությունների նման զարգացմանը, եւ մենք գիտենք` ինչ միջոցներ ձեռնարկել»,- վստահեցրել է առողջապահության նախարարության ղեկավարը:
Նախարարը շեշտել է, որ «կարեւորագույն կետը կորոնավիրուսի տարածման տեղական աղբյուրների շուտափույթ բացահայտումն է, ինչպես նաեւ` դրանց նկատմամբ վերահսկողության հաստատումը»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում