Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Եթե համապետական ընտրություն լինի՝ ակնհայտա լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ չկա Հենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում» «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Փաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասին Կա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան (տեսանյութ) Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում Օրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվի ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջև 

Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին չշնորհավորելու տարբերակ չուներ. քաղաքագետ

Քաղաքական

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքը լայն քննարկումների առիթ հանդիսացավ. ոմանք վարչապետի այդ քայլը ճիշտ են համարում, ոմանք էլ՝ հակառակը: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

Քաղաքագետը կարծում է՝ առաջին հերթին, եթե Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեր, կնշանակեր հարաբերությունների սառեցում, գուցե նաև խզում. «Հաշվի առնենք, որ ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ են և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է, և գոյություն ունեն բազմաթիվ միջպետական պայմանագրեր, այդ թվում նաև՝ գաղտնի, որոնց բովանդակությունը մենք չգիտենք, ուղղակի կարող ենք ինչ-որ բաներ կռահել: Հիմա, նման պայմաններում չշնորհավորել, իմ կարծիքով, հնարավոր չէր, առավել ևս, որ Եվրոպական միությունը դեռ խնդիր չի դրել, որ պետք է չճանաչի Բելառուսի ընտրությունները, և, ամենայն հավանականությամբ, կճանաչի»,- նկատեց Դանիելյանը և հավելեց. «Պետք է հաշվի առնել, որ Բելառուսի հիմնական ընդդիմադիրը՝ Սվետլանա Տիխանովսկայան, կոչ է արել բանակցությունների գնալ, իր հետևորդներին հորդորել է ենթարկվել օրենքին, այսինքն՝ ինքն իշխանության օգնությամբ գնացել է Լիտվա և ցանկություն է հայտնել վերադառնալ խոհանոց՝ իր երեխաների մոտ։ Եթե նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն պատրաստ չէ պայքարել, ավելին՝ կարող է ճանաչել ընտրությունների արդյունքները, ապա ինչի մասին է խոսքը»:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորելու տարբերակ չուներ, որովհետև ԵՏՄ երկրները շնորհավորել են, Եվրոպական միության հիմնական երկրները շնորհավորելու են, իսկ եթե լինեն երկրներ, որոնք չեն շնորհավորի, միևնույն է՝ Բելառուսի գործող նախագահի հետ հարաբերությունները շարունակելու են. բոլոր նախկին փորձերը սա են ցույց տալիս:

«Նույնը եղավ Հայաստանում 2008,1996 թվականների ընտրությունների արդյունքում. և՛ Եվրոպական միությունը, և՛ ԱՄՆ-ը Հայաստանի ղեկավարության հետ շարունակեցին իրենց բնականոն աշխատանքները և բազմաթիվ ծրագրեր իրականացրին, հանդիպումներ ունեցան, կարծում եմ, նույնը Բելառուսի հետ տեղի կունենա»,- նշեց Դանիելյանը:

Քաղաքագետը առանձնացնում է այլ պատճառ ևս. «Եթե Եվրոպական միության երկրները խզեն իրենց հարաբերությունները Բելառուսի հետ, նշանակում է՝ 100 տոկոսանոց կերպով մղում են Ռուսաստանի գիրկը, այն է՝ զրկում են Բելառուսին որևէ հավասարակշռությունից, ես կարծում եմ, որ այդ երկրները նման քայլի չեն գնա. դա են ցույց տալիս ողջ նախորդ նման դեպքերը»:

Դանիելյանի խոսքով՝ շնորհավորանքը պայմանավորված էր ոչ թե  քաղաքական հանգամանքներով, այլ պետական, որը առաջացնում է մեկ այլ հարց ևս. «Ներքաղաքական առումով, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականության կենտրոնում դրել է 2008 թվականի ընտրությունների հարցը և, ըստ էության, շնորհավորում է նույն վիճակում գտնվող Բելառուսի պայմանական նոր ղեկավարին. սա արդեն իր անձնական վարկանիշի խնդիրն է ու իր քաղաքականության գաղափարական ձախողումը»,- նկատեց քաղաքագետը:

«Բելառուսը Արցախի հարցում որևէ յուրահատուկ դիրքորոշում չունի. Բելառուսը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ճանաչում են բոլոր երկրները և՛ դաշնակից, և՛ ոչ դաշնակից, և ՀՀ-ն Արցախի ճանաչման քայլ չի արել, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային անձնմխելիության հարցը Հայաստանը չի վիճարկել՝ ճանաչելով Արցախի անկախությունը, ինչը արեց Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Սերբիայի մասով, Արևմուտքը՝ Կոսովոյի հարցում: Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից զենքի վաճառքին, ասեմ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ավելի մեծ քանակությամբ, և՛ Իսրայելը, և՛ Չեխիան, և՛ Սլովակիան ու այլ բազմաթիվ երկրներ նույնպես վաճառել են, այսինքն՝ Բելառուսը չի արել որևէ բան, ինչը չեն արել այլ երկրներ: Առհասարակ, միջազգային քաղաքականության մեջ բարոյական հարցեր գոյություն չունեն»,- ընդգծում է Դանիելյանը:

Խոսելով Լուկաշենկոյի և Ալիևի հարաբերությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ նրանց հարաբերությունները տնտեսական հիմք ունեն. «Նույնիսկ, երբ Ռուսաստանի հետ խնդիրներ էր առաջացել Ռուսաստանի միջպետական պարտքի վերադարձման մասով, Ալիևը իրեն օգնեց ժամանակին վերադարձնել պարտքը, և Լուկաշենկոն ասում է՝ պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին: Այսինքն, տնտեսական լուրջ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ քաղաքականության մեջ ամեն ինչ հիմնված է շահերի վրա: Միջպետական հարաբերություններում գոյություն ունեն շահեր, և բարոյակունությունը զուտ ցուցադրական երևույթ է, իրականում նման բան չկա, և կարևոր չէ՝ երկիրը ժողովրդավարական է, թե՝ ոչ»:

Քաղաքագետը վստահ է՝ եվրոպական երկրները չեն խզելու իրենց հարաբերությունները Բելառուսի հետ, և որոշ ժամանակ հետո որոշները նույնպես կշնորհավորեն:

«Ես չեմ ասի, որ Եվրոպական կառույցները ժամանակին աջակցել են բանտերում գտնվող Հայաստանի քաղաքական ընդդիմադիրներին և չեմ ասի, որ, առանձնապես իրենց նկատմամբ հարգանք էին տածում, նույն կերպ կաջակցեն Բելառուսում գտնվող ընդդիմադիրներին, որոնք ձերբակալված են և պրոցես կգնա՝ նրանց ազատելու համար: Կարծում եմ՝ նրանք բոլորը կազատվեն, ես, ցավոք, այս ամենի մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- եզրափակեց քաղաքագետը:

Արփինե Հակոբյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Ֆրանսիայում հայտարարվել է 2027 թվականի նախագահական ընտրությունների ամսաթիվըԼուկաշենկոն ներում է շնորհել 32 մարդու Եթե համապետական ընտրություն լինի՝ ակնհայտա լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ չկաՀենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում»Հունիսին համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է նոր ռեկորդային մակարդակի«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներԻռլանդիան առաջարկել է Ուկրաինային զրահամեքենաներ՝ փաստացի հեռանալով ռազմական չեզոքությունիցՓաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևներիՈւռուցքաբանը քաղցկեղի մի տեսակ անվանել է «լուռ մարդասպան»Բացահայտվել է շաքարի փոխարինիչների անսպասելի վտանգըՀակակոռուպցիոն կոմիտեն՝ ծանրաբեռնված աշխատանքի, ձայնագրությունների բացահայտման մասինԱՄԷ բեռնափոխադրումները վերադառնում են իրանական երթուղիԿա ընկալում, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը գործում է նախկին պաշտոնյաների դեմ. Փաշինյան Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել. Սրբուհի Գալյան (տեսանյութ) Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում ՀԱՊԿ-ն կոչ է արել ստեղծել կիբերսպառնալիքներին արձագանքելու համատեղ մեխանիզմներՕրբելյան․ ԲՀԿ-ի մանդատների հարցը պետք է վերանայվիԸնկերությունները կրկին աշխատանքի են ընդունում աշխատակիցների․ արհեստական բանականությունը չի արդարացրել սպասելիքներըՂազախստանի նոր միապալատ խորհրդարանի ընտրությունները կկայանան օգոստոսի 23-ինՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջևՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ դաշինքը հասել է ռազմական ծախսերի աճի սահմանինԵրևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել էԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել ԴոհայումՔննչական մարմինը պահանջում է ևս երկու ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքըՀորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբReuters. Կիևը ԵՄ երկրներից 6.6 միլիարդ եվրո փոխհատուցում է պահանջելԹուրքիան հայտնել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներըՀայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ»Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին«Բարսելոնան» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը «Պետական շահը մի կողմ է դրել». Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասինՈւկրաինան ԵՄ-ից 6.6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրելՄնացական Սաֆարյան․ ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումների շրջանակումՀայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են ապակառուցողական բնույթի հայտարարություններ. Մնացական ՍաֆարյանՀուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Հունիսին Իսպանիայում շոգի պատճառով մահացել է առնվազն 900 մարդԿարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. ԽուդոյանԺպիտ, որը մնաց մարդկանց սրտերում․ այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Ռուսաստանի մասին մտքերը իրեն թույլ չեն տալիս քնել Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ) Վենեսուելայի երկինքը կարմիր է դարձել երկրաշարժից հետոՀայաստանում գազը կթանկանա՞FT. Ավիաընկերությունները կոչ են անում ֆոն դեր Լայենին թեթևացնել ԵՄ սահմանային ստուգումները1միլիոն դրամից-150 հազար դոլլար. քաղաքացիները զեղծարարությունների պատճառով գումար են կորցրել«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. վնասը լրիվ վերականգնել է
Ամենադիտված