Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան Կենսաբազմազանության գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը «Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել «Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Իրանի նախագահը ժամանել է Հայաստան «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը 

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործի քննությունը տարան ձախողման

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ զոհված անձանց ծնողները նախօրեին զայրացած ասուլիս էին հրավիրել եւ հայտարարել, որ այլեւս չեն մասնակցելու այդ գործով դատական նիստերին: Իհարկե, վաղուց սպասելի էր, որ մի օր զոհվածների ծնողների եւ հարազատների նյարդերը կարող էին տեղի տալ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:

Բոլորի համար էլ հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս պաշտոնյաներին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրելու ՀՔԾ-ի եւ դատախազության որոշումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, եւ մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այդպես էլ դատարանում չէին կարողանալու բացահայտել իրենց որդիներին սպանողներին, չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին եւ դրանից հետո եւս մի քանի անգամ հայտարարեց. «Մենք կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտված մինչեւ վերջ նաեւ այն պատճառով, որ քննչական խմբի ղեկավարն ապացույցները կեղծել է, տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են հաջորդ օրը այլ տեղում կրակված փամփուշտներով։

Քննչական խմբի ղեկավարը հիմա փախուստի է դիմել եւ թաքնվում է արդարադատությունից: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի առիթով հրապարակել էր, որ ՀՀ վարչապետին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղմ ասած, խաբել են: Ինչո՞ւ ենք այդպես պնդում. այդ պաշտոնյաներն իրենց իրավական անկարողությունը փորձում են բարդել հետախուզման մեջ գտնվողների վրա:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել են, որ պատրաստ են վերադառնալ, պատասխանել նախաքննության բոլոր հարցերին՝ առաջ քաշելով մեկ նախապայման, սակայն նրանց նախապայմանը չեն բավարարում, ու առնվազն տարօրինակ է, թե ինչու, եթե իրենց նպատակը մարտի մեկի բացահայտումն է. ինչո՞ւ են իրենք խուսափում օգտագործել բացահայտման վերջին շանսերը:

Բացի այդ, ինչպես հայտնի է, Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, եւ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ կան միջպետական ամենատարբեր պայմանավորվածություններ, եւ ՀՀ իրավապահները կարող են հարցումներ ուղարկել ՌԴ իրավապահներին, որոնք էլ կհարցաքննեն ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին, եւ պատասխանները կուղարկեն ՀՀ: Թե ինչու սա չի արվում, կրկին անհասկանալի է: Եվ այստեղ երիցս ճիշտ են մարտի մեկի զոհերի ծնողները, փաստաբանները, երբ այս ամենի մեջ մեղադրում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Պարզապես անհասկանալի է, թե ինչու են նրանք թիրախավորել դատախազին, այլ ոչ թե անմիջական հսկողություն իրականացնող ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, երբ քննության ողջ ընթացքը տարվում է ՀՔԾ-ի կողմից: Վերջնարդյունքում տպավորություն է, որ մարտի մեկի սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում, ու մենք այդպես էլ չենք իմանա, թե ովքեր Երեւանի կենտրոնում գնդակահարեցին ՀՀ տասը քաղաքացիներին:

Հ.Գ. Հանրության շրջանում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող բազմաթիվ կասկածահարույց հարցեր են շրջանառվում, այդ թվում՝ նրա ունեցվածքի՝ չորս միլիարդ դոլարի մասով: Հետաքրքիր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ինչու չգնաց այս կարեւոր առարկայական թեմայի հետեւից, այլ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցեց 301` գրեթե չապացուցվող հոդվածի հատկանիշներով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքմենստանի նախագահը ժամանել է ՀայաստանԿենսաբազմազանության գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը «Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել «Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվելԿապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին
Ամենադիտված