Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից
Սպորտ2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 10 հնարավորից ունի 8.5 միավոր:
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 7.5 միավոր և կիսում է 3-11-րդ հորիզոնականները:
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը ունեն 7 միավոր:
Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 6.5 միավոր: