Հա, ծերանում եմ․ Նազենի Հովհաննիսյան
ԺամանցՆազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չէ ես իհարկե գիտակցում եմ, որ բոլորովին իդեալական չեմ, ու հաստատ ամեն օր տեսնում եմ տարիքային նոր ազդեցություն՝ խելքիս շատանալուց ) մինչև դեմքիս( և ոչ միայն) ծերանալ, ես հասկանում եմ, որ կա «խոսքի իբր ազատություն» ասվածը, բայց ուզում եմ հասկանալ, ինչու՞ է ոմանց թվում, որ էդ ազատությունը ՄԻԱՅՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է,
ինչու՞ են ոմանք կարծում, որ միակողմանի կարող են գրել ԻՆՉ ՄՏՔՆԵՐՈՎ ԱՆՑՆԻ, միայն որովհետև տառաճանաչ են ( էն էլ ոչ միշտ), իսկ դու պիտի հա չնկատելու տաս
վատը, զզվելին, տհաճը, վիրավորանքը, ախմախությունը, անարդարությունը, բամբասանքը, հերյուրանքը, հայհոյանքը, անեծքը, զզվանքը, զրտպարտանքը, թալանի մեջ մեղադրանքը, իր դժբախտ լինելու մեջ չգիտես ինչու հենց քո մեղավորությունը, կնճիռներիդ մասին իրենց ամենօրյա երգը, ատելությունը, իրենց անգրագիտությամբ քեզ դրանում մեղադրելը... կամ իբր հումորով, բայց իրականում վիրավորանքը, սեռական բնույթի խայտատակ խոսքերը, իրենց կյանքն ու տեսքը թողած՝ քոնի քննադատելը ( զրո ինֆորմացիա ունենալով իրական կյանքիդ մասին) ... ուրեմն պատրաատ եղեք, որ ՀԱՆՐԱՅԻՆ տիրույթում կհատնվեք ձեր, իսկ «կարծիքով » հանդերձ ))) ու մի նեղվեք էդ ժամանակ, ինչպես, որ չեք ուզում, որ ես ( մենք) չնեղվենք, օք՞
ու , հա
ծերանում եմ
ու, եթե ոմանց թվում է իրենք մի կյանք երիտասարդ են մնալու՝ չտխրեք, բայց սխալվում եք!
էս վերը նշած դոզայից ամեն օր ստացեք, ու դեռ մնացեք ողջ ու առողջ հոգով,
ու ամուր՝ էնքան ինչքան ես կամ. Ինքնուրույն ու ինքնաբավ, Սիրող ու մեկ է՝ սիրված:
Լավ մնացեք»։