Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց
ԻրավունքՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով միակ մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել մեղադրյալի խափանման միջոց կալանքը։
Թորգոմ Ասատրյանը կշարունակի մնալ կալանավորված։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պատերազմի դադարեցման եռակողմ համաձայնագիրը։