Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին
Աշխարհ
Մոսկվան հանդես է գալիս միջուկային պատերազմի կանխարգելման օգտին, դա ավանդական դիրքորոշում է եղել դեռևս Խորհրդային Միության ժամանակներից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք, որ միջուկային պատերազմ չլինի: Դեռ խորհրդային տարիներին մենք առաջարկել էինք ԱՄՆ-ին։ Գորբաչովն ու Ռեյգանը միասին հայտարարեցին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և որ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասել է Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)