Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
ՍպորտՀայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 19-ին Բելառուսի հետ խաղով ավարտեց իր ելույթներն ՈՒԵՖԱ 2024/25թթ. Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի մրցաշարում, որն ընդունել էր Խորվաթիան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Խմբային փուլի երրորդ խաղում Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն 1:3 հաշվով։ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում պատասխան միակ գնդակը հեղինակեց փոխարինման դուրս եկած Դավիթ Բաթոյանը։