Ղազանչեցոց եկեղեցուն հարվածների հետևանքով վիրավորված լրագրողներից մեկի վիճակը ծանր է
Հասարակություն
Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի`Յուրի Պետրովիչ Կատյոնկի վիճակը ծանր է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են»,- գրել է Մովսիսյանը:
Ադրբեջանի ԶՈՒ-ն եկեղեցուն հարվածներ էր հասցրել նաև հոկտեմբերի 8-ի առավոտյան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից