Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում 

Մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ. Արցախի ՄԻՊ

Հասարակություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 07.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև:

Մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 93 մարդ, որից 73 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 60-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 37-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 7-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:

Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:

Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 3 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 13 անձ, Սպիտակ շեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 4600 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 430 մեքենա, շուրջ 750 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Հիշեցնում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:

Պաշտպանը շեշտադրում է նաև, որ նշված զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Ավելին, վերջին վեց օրվա ընթացքում Ադրբեջանը միտումնավոր ու թիրախային կերպով հարվածում է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքներին, որը լրջագույն պատերազմական հանցագործություն է և խորացնում է մարդասիրական աղետն Արցախում:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախում մարդասիրական աղետի խորացումը կանխելու և Արցախի բնակչությանը հումանիտար օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Ամենադիտված