Արծրուն Հովհաննիսյանը՝ զինվորականի կողմից ստահոդ լուրեր տարածելու մասին
Հասարակություն
Պատերազմների ժամանակ, ցավոք, հերոսությունների, մեր դեպքում՝ մասսայական հերոսությունների կողքին երբեմն լինում են դավաճանություններ։ Պատերազմում դրանք անխուսափելի են, կարեւորը՝ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, վեր հանել թերությունները, շտկել եւ առաջ գնալ։ Մեր ամրությունը կայուն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանն` անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտմանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից