Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Հասարակություն
Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ45+300- կմ53+000 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ‚ ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 26-ը
փակ կլինի երթևեկության համար։
Թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կիրականացվի Հ-4, Երևան- Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-(Մ-3) հանրապետական նշանակության ավտոճանապարհով:
Ներքին ճանապարհները (դեպի գյուղեր) բաց կլինեն տեղի բնակիչների համար:
Պատճառվող անհարմարությունների համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)