Զախարովան մեկնաբանել է Սոլովյովի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ (տեսանյութ) Հերթական ոտնձգությունը՝ լրագրողների նկատմամբ․ՊՊԾ աշխատակիցները հեռացրին «Ժողովուրդ»-ի լրագրողներին (տեսանյութ) Գևորգ եպս. Սարոյանը թեմի հոգևորականների հանդեպ իրականացրել է հոգեբանական բռնաճնշումներ․ Տեր Զարեհ 24-ամյա երիտասարդը հետախուզվում էր երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու համար Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու․ Զավենիչի` Վեհափառի աջը համբուրելու արդարացումները չեն ընդունվել (տեսանյութ) ՀԷՑ-ում ստեղծվել են հանձնաժողովներ «Վարդաշեն» ենթակայանում վթարի հանգամանքները պարզելու համար Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ Բուժօգնության կարիք ունեցող երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության մեքենային Մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է ԲԿ Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետ Իրանը զգուշացրել է՝ պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին․ WSJ 

ՀՀ ոստիկանութունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 108 դեպք

Հասարակություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 31-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 21-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

«Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով»-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը զգուշացրել է Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի բռնագրավման տնտեսական հետևանքների մասինԵվրոպայում Թրամփին դիմակայելու ուղիների գաղտնի քննարկումներ են սկսվել Զախարովան մեկնաբանել է Սոլովյովի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ (տեսանյութ) Հերթական ոտնձգությունը՝ լրագրողների նկատմամբ․ՊՊԾ աշխատակիցները հեռացրին «Ժողովուրդ»-ի լրագրողներին (տեսանյութ)Գևորգ եպս. Սարոյանը թեմի հոգևորականների հանդեպ իրականացրել է հոգեբանական բռնաճնշումներ․ Տեր ԶարեհԴատարանը հայտնել է Հարավային Կորեայի նախկին նախագահի գործով վճիռըՌոդրիգեսը քննադատել Է ԱՄՆ-ին և հանդես եկել կոչով․ CNN24-ամյա երիտասարդը հետախուզվում էր երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու համար Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու․ Զավենիչի` Վեհափառի աջը համբուրելու արդարացումները չեն ընդունվել (տեսանյութ)Ինչ է թաքցնում Թրամփը․ WSJՀԷՑ-ում ստեղծվել են հանձնաժողովներ «Վարդաշեն» ենթակայանում վթարի հանգամանքները պարզելու համարՎենեսուելայի ընդդիմության առաջնորդը Թրամփին է հանձնել իր Նոբելյան խաղաղության մեդալըՄեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ները հրաժարվել են ճանաչել ՆԱՏՕ-ի պառակտումըՉինաստանը Եվրոպային նախազգուշացրել Է Գրենլանդիային հանձնելու հետևանքների մասինՀռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետԵմենի կառավարությունը հրաժարական է տվելՈվքեր են Էրդողանի հնարավոր իրավահաջորդները․ Economist Բուժօգնության կարիք ունեցող երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության մեքենային Մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է ԲԿՎթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում Մեծ Բրիտանիան հանդուգն պատասխանել Է Թրամփին․ PoliticoԹուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետԻրանը զգուշացրել է՝ պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին․ WSJՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՀայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆՎերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Սամվել Կարապետյանի կալանքի գործով որոշումը. ՓաստաբանՄեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ և բազմասեզոնային. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԱդրբեջանը պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ․ Տիգրան Աբրահամյան Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմՍուրբ պատարագ մատուցվեց ապօրինաբար ազատազրկված հոգևորականների և հայորդիների համարԵղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանում փոսային նորոգման հիմնական աշխատանքներըՀենց Թուրքիայում է սկսվել և ակտիվորեն խթանվում Հայաստանի փոխարեն ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» ձևավորելու գործընթացը. Արման Աբովյան Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմՎաղարշապատ քաղաքում տուն է այրվել Արագածոտնի մարզում փրկարարները մորն ու նրա 3 անչափահաս երեխաներին տեղափոխել են հիվանդանոցՈ՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են «Իրավունք». Մտել է, որ ներսից «պայթեցնի» տիրադավերի անսամբլը. Վրթանես Սրբազանը սկսել է խաղե՞ր տալ«Ժողովուրդ». Փաշինյանի պլանները կաթողիկոսի մասով չեն հաջողվում. 57-ից 10-ը անբավարար են«Հրապարակ». ԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվելՀունվարի 16-ի օրվա խորհուրդըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունվարի 16-ին«Հրապարակ». ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքիԻ՞նչ են հուշում աստղերն այսօր. Աստղագուշակ հունվարի 16-ի համար «Իրավունք». Փակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվել«Ժողովուրդ». Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացելՎենեսուելայի ընդդիմության առաջնորդն իր Նոբելյան մրցանակը հանձնել է ԹրամփինՎաչե Ամարյանը մազերի փոխպատվաստման է դիմել
Ամենադիտված