Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։ Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ Կորուստների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, կամփոփվեն թվական տվյալները»,- ասաց Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)