Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 

Դավիթ Մաթևոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

Հասարակություն

Ռազմի դաշտում հայրենիքի պաշտպանի իր պարտքը կատարելիս զոհվեց հայտնի քաղաքական գործիչ, ազատամարտիկ Դավիթ Ղեւոնդի Մաթեւոսյանը։

Դավիթ Մաթեւոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 19-ին Մեղրիի շրջանի Կարճեւան գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում՝ հիդրոինժեների մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ագարակի հանքաշինական վարչությունում, Մեղրիի կոմերիտմիության շրջկոմում, ապա՝ 1985 թվականին նշանակվել է Կարճեւանի խորհրդային տնտեսության տնօրեն։ Նա եղել է առաջին պաշտոնյան, որը մեծ ռիսկի դիմելով, դեռեւս Հայաստանի անկախությունից առաջ, խորհրդային տնտեսության հողատարածքը որպես սեփականություն բաժանել է գյուղացիներին, ինչի համար խորհրդային իշխանությունները նրան պատժի են ենթարկել։

1992-1995 թվականներին աշխատել է որպես Մեղրիի ոստիկանության շրջանային բաժնի պետ։ Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Դավիթը դրա ակտիվ մասնակիցն էր, կազմակերպիչը, Շարժման, ապա` ՀՀՇ տեղական մարմինների հիմնադիրը եւ ղեկավարը։

1989-1990 թվականներին, սահմանների պաշտպանության խնդրի առաջացման շրջանում նա զբաղվել է տեղի երկրապահ ջոկատների կազմակերպմամբ։ Ղեւոնդ Հովհաննիսյանի հետ միասին ղեկավարել է ինքնապաշտպանության գործը՝ ինչպես Նախիջեւանի, այնպես էլ Ադրբեջանի Զանգելան շրջանի հետ սահմաններում։

1995-1999թթ. Դավիթ Մաթեւոսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր էր։ 1996թ. նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ։ 1998թ. մարտին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի կազմում հրաժարական էր ներկայացրել փոխմարզպետի պաշտոնից։

1999 – 2000 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառային տնտեսության տնօրեն։

Դավիթ Մաթեւոսյանը երբեք չհաշտվեց այն իրականության հետ, որը հաստատվեց 1998-1999 թվականներից հետո։ Նրա ակտիվ քաղաքական գործունեությունը 1999 թվականից «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության, ապա 2006 թվականից` նույն հիմքի վրա ստեղծված «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման շրջանակներում էր, որոնց հիմնադիր անդամներից էր ինքը։

2007 թվականի աշնանից ծավալված համաժողովրդական շարժման առաջին շարքերում եւս կենտրոնական դեմքերից էր Դավիթ Մաթեւոսյանը՝ որպես հանրահավաքների կազմակերպիչ, ամենապատասխանատու գործերի ու նախաձեռնությունների իրականացնող։ Նա 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի 10 անդամներից մեկն էր։ Մարտի 1-ի ոճրագործ բռնարարքի օրը հարյուրավորների հետ ձերբակալվեց նաեւ Դավիթը եւ, ինչպես մյուսները, ապօրինի դատապարտվեց տեւական ազատազրկման՝ 100-ից ավելի քաղբանտարկյալների հետ միասին։

2009 հունիսին թվականին համաժողովրդական շարժման ջանքերով կալանքից ազատվելուց հետո նա նույնպիսի ակտիվությամբ եւ նվիրումով շարունակեց պայքարը Հայ Ազգային Կոնգրեսի շարքերում՝ որպես նրա ղեկավար մարմնի անդամ։ Իր եւ մյուս քաղբանտարկյալների արդարացման գործը նրա նպատակներից մեկն էր։ Եվրոպական դատարանի եւ Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշումներով նա մոտ մեկ տարի առաջ արդարացվեց։

Իր կյանքի էական մասը որպես երկրապահ, զինվոր ապրած Դավիթ Մաթեւոսյանը խաղաղության համոզված ու անխոնջ մարտիկ էր։ Նրա բազմաթիվ քաղաքական, հրապարակախոսական հոդվածները լայն լսարան ունեին՝ ոչ միայն շնորհիվ իր սուր մտքի, շիտակության ու համարձակության, այլեւ՝ յուրատեսակ գեղեցիկ լեզվի։

Հայ Ազգային Կոնգրեսը խոր կսկիծով սգում է բոլորի կողմից շատ սիրված Դավիթ Մաթեւոսյանի մահը, կիսում նրա ընտանիքի անդամների, բարեկամների ծանրագույն վիշտը։

Դավիթ Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` Մեղրիի տարածաշրջանի Կարճևան համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում, ժամը 17.30-20.00-ին, վաղը` Երևանում` Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցում, ժամը 17.30-20.00-ին: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 25-ին, ժամը 11-ին Եռաբլուրում:

Հայ Ազգային Կոնգրես

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Ամենադիտված