33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է, կա վիրավոր ԱՄՆ-ը բացահայտել է ռուսական հետախուզական ցանց․ ըստ մեղադրանքի՝ պատրաստվել են սպանություններ ու ահաբեկչական գործողություններ Եվրոպայում Իրանի հարվածներից ԱՄՆ-ի ռազմաբազաների ավերածությունների բացառիկ կադրերը․ վնասվել է նաև E-3 Sentry ինքնաթիռ #ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ Լավրովի աղմկահարույց հայտարարությունը. Պատերազմը կարող էր ավարտվել մեկ տարի առաջ (տեսանյութ) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ» Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» 

Ուր է աշխարհը եւ հատկապես Արեւմուտքը՝ ի տես Թուրքիայի ցեղասպան քաղաքականության. Արամ Ա

Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը Սոյն գրութիւնը խտացումն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ուղղած համազգային զօրակոչին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի 25 Հոկտեմբերին։

«Ահաւասիկ այսօր 29-րդ օրն է Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ Արցախին եւ Արցախի ճամբով ողջ հայ ժողովուրդին դէմ շրթայազերծուած պատերազմին։ Անցնող օրերու ընթացքին յաճախակի առիթներով Մեր հայրական խօսքը ուղղեցինք եւ Մեր զօրակցութիւնը յայտնեցինք հայոց բանակին, ինչպէս նաեւ հայրապետական կոչ ուղղեցինք մեր ժողովուրդի զաւակներուն՝ իրենց անվերապահ ու ամբողջական աջակցութիւնը բերելու Արցախին ու հայոց բանակին։

Սա պահուն, կ’ուզենք կարգ մը յիշեցումներ եւ ընդգծումներ կատարել.-

Ա) Հայոց բանակը հերոսաբար կը շարունակէ պաշտպանել ազատ ու անկախ Արցախի Հանրապետութիւնը եւ Արցախի ճամբով՝ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը, եւ Հայաստանի ճամբով համայն հայութեան ամուր գոյութիւնը։ Այս հայեցակէտով հարկ է դիտել ու արժեւորել Արցախի պատերազմը։ Հետեւաբար, սովորական պատերազմ մը չէ սա. հայութեան ու հայրենիքին ճակատագիրը վճռող պատերազմ մըն է։ Մեր պատմութեան ընթացքին ապրեցանք ճակատագրական պահեր երբ մեր ազգին ու հայրենիքին գոյութիւնը խորապէս վտանգուած էր։ Սակայն, մեր ամուր միասնակամութեամբ, անխորտակ հաւատքով ու զօրեղ կամքով մնացինք ու գոյատեւեցինք։ Յիշեցէ՛ք Վարդանանց Պատերազմը, երբ մեր ժողովուրդը հաւաքական վճռակամութեամբ ըսաւ՝ այս հաւատքէն մեզ ո՛չ ոք կրնայ խախտել։ Մեր հաւատքին մէջ խտացած էր նաեւ հայրենիքի պաշտպանութիւնը ու ազգին ազատութիւնն ու անկախութիւնը, որոնք քրիստոնէական վեհ արժէքներ են։ Յիշեցէ՛ք նաեւ Խրիմեան Հայրիկին «երկաթէ շերեփ»ը, որպէս հայ ժողովուրդի անկախութեան ու արժանապատուութեան համար պայքարելու խորհրդանիշ։ Վստահ ենք, որ այս գիտակցութեամբ ու իրենց արիւնը հայրենիքին համար թափելու յանձնառութեամբ կը կռուին մեր հերոս զինուորները Արցախի մէջ։ Մեր ողջ ազգը հայոց բանակին հետ է։ Իւրաքանչիւր հայ զինուոր է։ Հայրենիքին ազատութեան ու անկախութեան համար կռուիլը սոսկ պարտաւորութիւն չէ, այլ՝ պատիւ ու հպարտութիւն։ Փա՜ռք ու պատիւ հայոց քաջ բանակին։

Բ) Արցախի դէմ պատերազմ հռչակողը ու մասնակցողը Ազրպէյճանի կողքին Թուրքիան է։ Եւ սա այլեւս գաղտնիք չէ. Թուրքիան ինքը կը յայտարարէ միաժամանակ շեշտելով, թէ պատերազմը կեցնելու ու Արցախին ապագան ճշդելու իր պայմանները ունի։ Այս ձեւով Թուրքիան մուտք կը գործէ նաեւ Կովկասէն ներս. այն Թուրքիան, որ արաբական ու իսլամական աշխարհէն ներս կը շարունակէ իր խանգարիչ ու բաժանարար ներկայութիւնը. այն Թուրքիան, որ կը փորձէ Միջերկրականեան երկիրներէն սկսեալ մինչեւ արեւելեան Եւրոպա ներկայութիւն դառնալ՝ բանթուրանիզմը նոր մօտեցումներով ու տարազով հաստատելու հեռանկարով։ Սա այլեւս մեկնաբանութեան ու վերլուծումի չի կարօտիր. յստակ է Թուրքիոյ նպատակը։ Ահա թէ ինչու Արցախի պատերազմը անհրաժեշտ է դիտել Արցախէն անդին՝ Թուրքիոյ կողմէ հեռաւոր նպատակներ հետապնդելու միտող լայն շրջագծէն ներս։ Դժբախտաբար այս բոլորին գինը կը վճարէ հայ ժողովուրդը։

Գ) Ո՞ւր է աշխարհը ու յատկապէս՝ Արեւմուտքը, ի տես Թուրքիոյ ցեղապաշտական, ցեղասպանական, կայսերապաշտական եւ բանթուրանական քաղաքականութեան։ Արդարեւ, երբ կը խօսինք 1915-ի ցեղասպանութեան մասին, յաճախ հարց կու տանք թէ ո՞ւր էր Արեւմուտքը երբ ազգ մը ենթակայ դառնար Օսմանեան Թուրքիոյ բնաջնջումի ծրագրին։ 105 տարիներ յետոյ, ներկայ քաղաքակիրթ աշխարհին դիմաց դարձեալ եւ առա՛ւել ցասումով հարց կու տանք՝ ո՞ւր է միջազգային համայնքը, երբ նոյն ցեղասպանական ծրագիրը հետապնդող ցեղասպանը ազատօրէն կր շրջագայի իր անմիջական սահմաններէն շա՜տ հեռու վայրերու մէջ։ Ո՞ւր են իրենց աշխարհաքաղաքական շահերով Կովկասին առնչուած ուժերը ի տես Թուրքիոյ այս վտանգալից նկրտումներուն։ Քաղաքական իրատեսութիւնը կը պահանջէ անմիջական շահէն ու տեսանելի երեւոյթներէն անդին դիտել, ինչպէս նաեւ եղելութիւնները լայն շրջագծի մէջ ու հեռաւոր գիծի վրայ տեսնել ու արժեւորել։ Գիտենք դժբախտաբար, որ աշխարհաքաղաքական շահերը կը գերադասեն ամէն տեսակ կրօնական, մշակութային, պատմական արժէքներ ու կապեր։ Սակայն, այս բոլորին մէջ տեղ մը «բարեկամութիւն» կոչուող մարդկային արժէք մը ու տարածք մը գոյութիւն ունի, որ որոշակի կացութիւններու ու դէպքերու ընթացքին սպասելի է որ ինքզինք գործնապէս դրսեւորէ։
Սիրելի՛ ժողովուրդ, փաստօրէն հզօր պետութիւններ զանազան կերպերով գործնապէս մասնակից կը դառնան մեր «փոքր ածուի»ին դէմ շղթայազերծուած ահաւոր պատերազմին։ Եկէք յիշենք մեր պատմահօր՝ Մովսէս Խորենացիի բառերը «Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի»։ Այսօր մեր ժողովուրդը իր քաջ բանակին առաջնորդութեամբ «արութեան գործեր» կը կատարէ Արցախի մէջ՝ նոյնիսկ «իմացեալ մահ»-ով պաշտպանելով մեր սրբազան հողը։ Եկէք յիշենք նաեւ անմահանուն բանաստեղծին բառերը՝ ժողովուրդ հայոց քու փրկութիւնդ քու հաւաքական ուժիդ մէջ է։ Անհերքելի ճշմարտութիւն մը, յաւերժախօս պատգամ մը, որ առաւել ուժգնութեամբ կը հնչէ այսօր իւրաքանչիւր հայու կեանքին մէջ։
Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրաւունքը հաստատած է գործնապէս՝ իր անկախ պետականութեամբ։ Միջազգային օրէնքի հիմնարար սկզբունքներէն մէկն է ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը, որպէս իր ազատ կամքի արտայայտութիւնը։ Ոչ մէկ նահանջ կամ ընկրկում Արցախի հայութեան այս հաւաքական որոշումէն՝ ներկայ թէ ապագայ բոլոր պայմաններուն մէջ։

Հետեւաբար, սա պահուն Անթիլիասի Մայրավանքէն համազգային զօրակոչ կը յայտարարենք, որուն մասնակից պէտք է դառնայ իւրաքանչիւր հայ, զանազան կերպերով իր ներդրումը կատարելու Արցախի հողին անկախութեան ու անվտանգութեան պաշտպանութեան սրբազան պատերազմին։ Այս սպասումով կարեւորութեամբ կ՚ուզենք յիշեցնել.-

1. Անհրաժեշտ է որ Հայաստանի իշխանութիւնը մեր ազգին ներուժը համախմբելու եւ ներդաշնակ ու համադրուած աշխատանքի լծելու առաջադրութեամբ իր շուրջ համախմբէ Հայաստանի թէ Սփիւռքի պետական, քաղաքական, կուսակցական, կրօնական նախկին թէ ներկայ պատասխանատուները, փորձագէտներն ու մասնագէտները, որպէսզի կարելի ըլլայ միասնաբար խորհրդակցիլ հայ ժողովուրդին, Արցախին ու Հայաստանին գոյութեան սպառնացող ներկայ վտանգը յաղթահարելու կարելիութիւններու շուրջ։

2. Համահայկական զօրակիչի ծիրէն ներս Սփիւռքը կարեւոր դեր ունի կատարելիք։ Առաջին, յարաբերական, քարոզչական, մարդուժի եւ նիւթականի լայն կարելիութիւնները ծրագրուած ու ազդու կերպով օգտագործելով։ Երկրորդ, Արցախի անկախութեան միջազգային ճանաչում ապահովելու գծով մթնոլորտ ստեղծելով։ Այս հանգրուանին, բնականաբար, առաջնահերթ է զինադուլի ամբողջական հաստատումը եւ ապա Արցախի անկախութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ կատարուելիք իրաւական, քաղաքական, դիւանագիտական ու յարաբերական աշխատանքներու համապարփակ ուսումնասիրութիւնը, ծրագրումն ու գործընթացքի ճշդումը։

Արդ, Սիրելի՛ Ժողովուրդ, եկէք մտածենք, ծրագրենք ու գործենք՝ ի պաշտպանութիւն Արցախի անկախութեան, Հայաստանի հզօրութեան ու մեր ազգի յաւերժութեան։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է, կա վիրավորԱՄՆ-ը բացահայտել է ռուսական հետախուզական ցանց․ ըստ մեղադրանքի՝ պատրաստվել են սպանություններ ու ահաբեկչական գործողություններ ԵվրոպայումԻրանի հարվածներից ԱՄՆ-ի ռազմաբազաների ավերածությունների բացառիկ կադրերը․ վնասվել է նաև E-3 Sentry ինքնաթիռ#ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԼավրովի աղմկահարույց հայտարարությունը. Պատերազմը կարող էր ավարտվել մեկ տարի առաջ (տեսանյութ)Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ էՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Խտրականության «աստվածները» դատապարտում են «Հրապարակ»․ ՔՊ-ում կարծիքները կիսվել են ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել ԳերմանիայումԱռյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. ՄանրամասներԷդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում էԽաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել Հազվագյուտ իրադարձություն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 60 տարին մեկ․ ինչ կբերի Կարմիր Կրակե Այծը կենդանակերպի բոլոր նշաններին Օձը հասել է բնակելի շենքի 7-րդ հարկ և խցանվել լոգարանումՊետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ) Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենաՌուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքըՉեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ) Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըՊենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունըԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներում
Ամենադիտված