Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել
Հասարակություն
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:04-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել է դի։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները ջրից (ափից մոտ մեկ մետր հեռավորությունից) դուրս են բերել քաղաքացու (արական սեռի, ծնված 1935թ.) դին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)