Արմեն Մկրտչյանը ոստիկանության պետի խորհրդականը չէ ու երբեք չի եղել. ոստիկանությունը հերքում է
Հասարակություն
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«Զանգվածային լրատվության միջոցներում հարցազրույց է տարածվել, որն արվել է իբր ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Արմեն Մկրտչյանի հետ:
Հայտնում ենք, որ Արմեն Մկրտչյանը ոստիկանության պետի խորհրդականը չէ ու երբեք չի եղել:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում օգտագործել բացառապես ճշտված ու հավաստի տեղեկատվություն:
Անհրաժեշտության դեպքում դիմեք ոստիկանության լրատվական ծառայություն:
Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության»:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)