Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
Հասարակություն
Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով:
ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար: Այս մասին հայտնում են ՊԲ-ից:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել