Ցուցարարները գրավել են Հայաստանի կառավարության շենքը
Քաղաքական
Հանրապետության հրապարակում ցուցարարները գրավել են Հայաստանի կառավարության շենքը: Նրանք ներխուժել են կառավարության գլխավոր մասնաշենք, ոստիկանները դիմադրություն չեն ցուցաբերել:
Մի խումբ ցուցարարներ, որոնք դեմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մեծ տարածքային զիջումներ ենթադրող համաձայնագրի ստորագրմանը, վերահսկում են կառավարության շենքը, այդ թվում՝ նախարարների նիստերի դահլիճը: Ինքը՝ Փաշինյանը, եւ նրա նախարարները շենքում չէին: Ուշ գիշերին, ի պատասխան սոցիալական ցանցերում ինքնաբուխ կոչերի, հազարավոր ցուցարարներ են հավաքվում Երեւանի կենտրոնական հրապարակում՝ բղավելով ամենատհաճ արտահայտությունները Փաշինյանի եւ, առհասարակ, իշխանությունների հասցեին: Դեռեւս քաղաքական ուժեր չեն միացել ցուցարարներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)