Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ) Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ) Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Վարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել 

Սրանք պետք է հեռանան, և Հայաստանում ձևավորվի ազգային իշխանություն, որը հետ կբերի իր հայրենիքը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեսաուղերձի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․

«Մեր բոլոր քայլերն այս ամբողջ ժամանակահատվածում բխել են մեկ հիմնական նպատակից՝ փրկել մեր հայրենիքը, ամեն ինչ անել մեր երկիրը պաշտպանելու համար։ Ցավոք, արդյունքներ չենք ունեցել։ Մեր հայտնի հայտարարություններից հետո հետևեց Նիկոլ Փաշինյանի լայվը, որտեղ ծանր փոխզիջումների մասին էր խոսում, որտեղ խոսեց ստեղծված իրավիճակի մասին, այս ամենը խիստ անհասկանալի էր։ Երբ մեր զինվորը կռվում էր սահմանին, նա մեկ օր առաջ կոչ էր անում կռվել, պայքարել հայրենիքի համար, հաջորդ օրը կոչ էր անում, որ մենք գնալու ենք ցավոտ զիջումների»,- հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով հոկտեմբերի 19-ին Կառավարությունում տեղի ունեցած արտախորհդարանական ուժերի հետ հանդիպման մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյաննն իրենց ասել է, որ մենք կռվել չենք կարողանում։

«Մի շարք մեղքեր բարդելով բանակի վրա, ասելով, որ մենք պետք է  գնանք ծանր զիջումների, ներկայացրեց զիջումների մի պլան ևւ ասաց, որ զինադադարին հասնելու համար սա ստեղծված իրավիճակից միակ ճանապարհն է։ Այդ հանդիպման ընթացքում ես հասկանալի լեզվով ներկայացրեցի ՀՅԴ-ի տեսկատեը ևւ ասացի, որ սա Հայաստանի կործանման ճանապարհն է ևւ դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի։ Մենք այդ ժամանակ դրա մասին հրապարակային չասացինք, որովհետևւ երկիրը պատերազմական դրության մեջ է ևւ Նիկոլ Փաշինյանը ինքը պետք է խոսի ևւ հասարակությանը բացատրի իրավիճակը, բայց Նիկոլ Փաշինյանը դա չարեց։ 35 օր պետական ողջ համակարգը խաբել ևւ ստել է ժողովրդին կեղծ տեղեկություններ տալով, երբ կորցրել էինք Ջաբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, իրենք պնդում էին հակառակը ևւ պնդում էին, որ հաղթել ենք»,- ընդգծեց նա։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Դաշնակցությունն այդ մասին չի խոսել թիկունքն ամուր պահելու համար։

«Հոկտեմբերի 19-ին ինքը խոսել է կապիտուլյացիայի մասին, ևւ ասել է բանակն ի վիճակի չէ կռվելու, բանակը մինչևւ այսօր, հենց այս պահին էլ կռվում է, այսինքն՝ ամեն ինչ հետևւողականանորեն արել են թիկունքը թուլացնելու համար ու դրան զուգահեռ փորձել են դավադիր ուժեր փնտրել։ Այս ամբողջ պրոցեսի մեջ կա մեկ դավադիր ուժ, դա այսօրվա քաղաքական իշխանությունն է»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ օրեր առաջ, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր խորհրդարանական ուժերի հետ, ասել էր, որ մենք ճանապարհ չունենք, պետք է կապիտուլյացիայի պայմանագիր կնքենք։

«Դա տեղի է ունեցել 5 օր առաջ։ Արայիկ Հարությունյանը 5 օր առաջ, երբ Շուշին դեռ մերն էր, ասում էր՝ Շուշին ընկած է, դա ասել է փակ հանդիպման ժամանակ, որտեղ 5 ուժեր կային։ Բնականաբար, Դաշնակցությունը դեմ է արտահայտվել դրան, ևւ ասել ենք, որ մեր բանակը կռվում է, Դուք ինչո՞ւ եք անընդհատ նման խոսկացություններ մեջտեղ բերում բանակի թիկունքը ջլատելու համար։ Խոսակցությունը կիսատ է մնացել, տեսնելով, որ Դաշնակցությունը չի կարող ներգրավվել նման պրոցեսների մեջ, այդ խոսակցությունը փակել են»,- նշեց նա։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Արցախի Կառավարությունն առանց ՀՀ իշխանությունների հրահանգի որևւէ ինքնուրույն քայլ չէր կարող  ձեռնարկել։

«Այսօր փորձել գտնել մեղավորներ բանակի ինչ-որ անհատների մեջ՝ չի ստացվելու, կա մեկ մեղավոր ևւ պատասխանատու, դա առաջին հերթին ՀՀ-ի քաղաքական իշխանություններն են»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Իշխան Սաղաթելանը հայտարարեց, որ իրենք թույլ չեն տալու կապիտուլյացիան և չեն ներելու նրանց, ովքեր հայ զինվորի արյան կաթիլի, հայ զինվորի կյանքի գնով ձեռքբերված հայրենքի վրա գնան առևւտրի։

«Մենք այս վիճակը չենք ընդունում, մեր զինվորներն այս պահին կռվում են սահմանին, հենց այս պահին հայ զինվորին մի բան է պետք՝ իր թիկունը ամուր լինի։ Այո, մենք դնում ենք այս իշխանությունների հեռացման պահանջը, որովհետևւ այս իշխանությունը այդ թիկունքը թուլացնողն է։ Րոպե առաջ սրանք պետք է հեռանան, Հայաստանում ձևւավորվի ազգային իշխանություն, ով կկանգնի բանակի կողքին, հայ զինվորի, ժողովրդի կողքին ևւ հետ կբերի իր հայրենիքը, ուրիշ տարբերակ չկա»,- եզրափակեց նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը
Ամենադիտված