ԳՇ լրատվականի պետ Սամվել Ասատրյանը փակ հանդիպում ունեցավ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
Հասարակություն
Էջմիածնի զորամասի դիմաց հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման եկավ Գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանը, որը խնդրեց՝ այն փակ ընթանա, քանի որ ըստ Ասատրյանի՝ խոսակցության ընթացքում այնպիսի տեղեկատվություն է փոխանակվելու, որը ցանկալի չէ հրապարակվի։
Սամվել Ասատրյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրեց դադարեցնել ուղիղ եթերները և ծնողներին հրավիրեց ներս՝ զրուցելու։
Հիշեցնենք, որ արդեն քանի ժամ է՝ ինչ անհետ կորած զինծառայողների հարազատները զորամասի դիմաց սպասում են պատասխանի՝ ե՞րբ են սկսելու իրենց երեխաների որոնողական աշխատանքերը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)