Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին Պատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. Կարապետյան Ռուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համար Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու Կրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվել ԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասին Լուսին մեկնելու հնարավորություն․ NASA-ն նոր տիեզերագնացների ընտրություն է սկսել Բեթմենի հայտնի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարով Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ Բաղայի Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում 

Այդ ելույթի ակնհայտ նպատակն է էլ ավելի բորբոքել ատելությունը․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Էրդողանի ելույթի մասին

Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ռազմական միջոցառման ժամանակ այդ երկրի նախագահը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանը [Հայաստանի Հանրապետություն] Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը կազմակերպողներին ու կատարողներին: Նշվածից բացի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահների ելույթները լի են եղել ողջ հայ ժողովրդին, Հայաստանի ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներով, վիրավորանքներով ու ատելություն բորբոքող արտահայտություններով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները հաստատում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահի այսօրվա ելույթներում ատելության ու թշնամանքի այն նույն շեշտադրումներն ու խոսքերն էին, որոնք ադրբեջանական զինվորականներն այս պատերազմի ընթացքում օգտագործում են հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց դաժանաբար սպանելիս կամ բացառիկ ցինզիմով անմարդկային վերաբերմունք դրսևորելիս: Նման ելույթներն են, որ տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու այդ ամենի պետական ամենաբարձր մակարդակով հովանավորում:

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ: Դրանք դաժանությամբ այնպիսի արարքներ են, որոնք նույնիսկ գիտական հետազոտություններ են պահանջում՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ աստիճանի դաժանությունների է ընդունակ մարդ էակը:
Թուրքիայի նախագահը հայերի դեմ ուղղված ատելություն բորբոքող ու Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված սպառնալիքներով լի իր ելույթում նշել է, թե այսօր Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն է:

Հաստատված փաստ է, որ այս մարդիկ երիտթուրքեր են, որոնք Օսմանյան կայսրությունում կազմակերպել ու կատարել են Հայոց Ցեղասպանությունը՝ ուղեկցելով այն սպանություններով, առողջության խեղումներով, խոշտանգումներով ու բռնաբարություններով:
Նրանցից, մասնավորապես, Էնվեր փաշան Հայոց Ցեղասպանության տարիներին եղել է դաժանությունների գլխավոր կազմակերպիչների թվում՝ որպես Օսմանյան կայսրության ռազմական նախարար (1913-1918 թթ.), իսկ Ջևադ բեյը՝ անմիջականորեն կազմակերպել ու կատարել է ցեղասպան գործողությունները՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով Կոստանդնուպոլիս (ներկայում՝ Ստամբուլ) քաղաքի պարետը և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ «Թեշքիլաթը մահսումե» թուրքական պետական Հատուկ կազմակերպության անդամ՝ գեներալ-մայորի կոչումով: Ավելին, այս անձինք, մասնավորապես՝ Նուրի փաշան, ով Էնվեր փաշայի եղբայրն էր, Կովկասյան իսլամական բանակի շարքերում մասնակցել են Բաքվում հայերի 1918 թվականի սեպտեմբերի զանգվածային ջարդերին, որոնք ուղեկցվել են խոշտանգումներով ու բռնաբարություններով:

Թուրքիայի նախագահի կողմից այս անձանց փառաբանելը ու այն էլ դա անելը զորահանդեսի ժամանակ ընթացող հրապարակային ելույթով ցեղասպանության բացահայտ մտադրություն է: Այդ ելույթի ակնհայտ նպատակն է էլ ավելի բորբոքել ատելությունը:
Այս ամենին գումարվում են նաև երկու նախագահների ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե հայերն իրականացրել են ադրբեջանական կամ թուրքական կրոնական օբյեկտների կամ արժեքների ոչնչացում:

Այս ելույթները Հայաստանի ողջ ժողովրդի, քաղաքացիական ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բարցարձակ արգելքների ներքո են: Նշված ելույթները հաստատում են նաև այս պատերազմի ընթացքում էթնիկ զտումների ու տեռորիստական մեթոդներով ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն Արցախում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային համաշխարհային հանրությանը կոչ է անում ձեռնարկել հիմնարար կանխարգելիչ միջոցներ այս բացարձակ դատապարտելի երևույթներին, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասինՊատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. ԿարապետյանՌուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համարՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցուԿրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվելՇոյգուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ռիսկերի մասշտաբավորման մասինԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասինԼուսին մեկնելու հնարավորություն․ NASA-ն նոր տիեզերագնացների ընտրություն է սկսելԲեթմենի հայտնի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարովԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագիծՀայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ ԲաղայիԷրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացելԿրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը
Ամենադիտված