Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ Բաղայի Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Հակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունը Կրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք է Թրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանը Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան Աննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին #ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ 

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով

Հասարակություն

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ պալատը դիմել է ԱԺ նախագահին` հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով: 

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել:

Գրության մեջ որպես փաստական և իրավական հիմնավորում ներկայացված է հետևյալը.

2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է (այսուհետ՝ Հայտարարություն) գրավոր համաձայնության մասին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում»:

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո առ այսօր հայտարարված ռազմական դրությունը չի վերացվել:

2020 թվականի նոյեմբերի 10-ից առ այսօր չի լուծվել ռազմագերիների հայրենադարձման հարցը:

ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Նշված նորմից հետևում է, որ ռազմական դրությունը պետության, հասարակության բնականոն ռիթմից և պայմաններից տարբերվող ռեժիմ է, որին պետությունն անցնում է վտանգներն առավել արդյունավետ ձևով չեզոքացնելու նպատակով:

Չանդրառնալով ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հիմնավորվածությանը, ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը պահպանելու հիմքեր չկան:

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, անկախ նրանից ռազմական դրություն է հայտարարված, թե՝ ոչ:

Այս պահի դրությամբ ռազմական դրության ռեժիմը ոչ միայն վնասում է քաղաքացիներին՝ նրանց իրավունքների լիարժեք իրականացման համատեքստում, այլ նաև կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը:

Ռազմագերիների փոխանակմանը վերաբերող Հայտարարության 8-րդ կետում որևէ ժամկետ չի նշվել, ինչը բնականաբար ձևական առումով Ադրբեջանը կարող է շահարկել:

Մեր կարծիքով, կարելի է վկայակոչել Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 118-րդ հոդվածի պահանջն առ այն, որ՝ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ:

Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Գերագույն խորհրդի) 31.03.1993թ. Հ.Ն-0790-I որոշմամբ, իսկ Ադրբեջանը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Միլլի Մեջլիսի) 21.04.1993թ. N 573 որոշմամբ, հետևաբար Կոնվենցիան երկու պետությունների համար իրավունքներ և պարտականություններ է առաջացնում:

Հայաստանի Հանրապետությունը կարող է Հայտարարության 8-րդ կետի և Կոնվենցիայի 118-րդ հոդվածի վկայակոչմամբ պնդել, որ ռազմագերիների հարցը պետք է լուծվի անմիջապես, քանի որ Կոնվենցիայի նշված պայմանն առկա է, այն է՝ ռազմական գործողությունները դադարեցվել են:

Այս տեսակետից, որպեսզի Ադրբեջանը զրկվի իր առարկելու իրավունքից, պետք է վերացնել ռազմական դրությունը, հակառակ դեպքում, Ադրբեջանը կարող է այդ փաստը ձևական առումով վկայակոչել իր պարտավորությունը չկատարելու համար»,- նշել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ ԲաղայիԷրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացելԿրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումները
Ամենադիտված