Արմեն Սարգսյանը հանդիպել է իրավաբանական հանրության մի խումբ ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
ՀասարակությունՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները:
Հանրապետության նախագահն ընդգծել է միջազգային իրավունքով և գործիքակազմով ընձեռվող բոլոր հնարավորություններն արդյունավետ օգտագործելու կարևորությունը և միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը կենտրոնացնելու, համակարգված ու փոխհամաձայնեցված գործելու անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել