Վրաստանը որոշել է ամրապնդել Ադրբեջանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Վրաստան
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևի հետ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպման ընթացքում Ի. Ղարիբաշվիլին շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և ռազմավարական հարաբերությունները: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցության դրական դինամիկան:
Ղարիբաշվիլին և Գուլիևը նաև քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման և ռազմական կրթության ոլորտում կապերի խորացման կարևորության հարցերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)