Մահացել է Վիսոցկիի սիրելի կինը՝ Տատյանա Իվանենկոն
Ժամանց
79 տարեկան հասակում մահացել է Սովետական դերասանուհի Տատյանա Իվանենկոն՝ Վլադիմիր Վիսոցկու սիրելին, հայտնում է Moscow City News Agency-ն։ Դերասանուհու մահվան պատճառը չի նշվում: Հայտնի է, որ Իվանենկոն ապրում էր ՌԴ մայրաքաղաքին հարակից խաղաղ բնակավայրերից մեկում և հազվադեպ էր լքում իր բնակարանը:
Իվանենկոն աշխատել է Տագանկայի դրամատիկական և կատակերգական թատրոնում 1966 թվականից մինչև 1990-ականների վերջ, որտեղ, ենթադրաբար, սկսվել է դերասանուհու սիրավեպը Վիսոցկու հետ: Զույգը երբեք միասին չի ապրել, բայց միասին մեկնել է շրջագայությունների: Իվանենկոն Վլադիմիր Վիսոցկու մի քանի երգերի հասցեատերն էր:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել