ԵՄ-ն ու Ռուսաստանը մեծ տարաձայնություններ ունեն․ Բորել
Համաշխարհային ՄամուլԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը ասել է, որ Ռուսաստանը և ԵՄ-ն մեծ տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, բայց անհրաժեշտ է համագործակցության հնարավորություններ փնտրել: Ըստ նրա՝ կան ոլորտներ, որոնցում կողմերը կարող են և պետք է համագործակցեն, քանի որ այդ դեպքում լավ արդյունքներ կլինեն: «Անհրաժեշտ է գտնել ընդհանուր լեզու և փոխըմբռնման ոլորտներ: Սա միայն առաջին քայլն է: Մենք դեռ տարաձայնություններ ունենք մի քանի հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, մենք կարող ենք համաձայնության գալ և համագործակցել», - ասել է Բորելը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո: