Ավտովթար` Արմավիրի մարզում. կա 2 վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կարմիր» կամրջի վրա բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Լենդո Ղ.-ի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ, 23-ամյա Վարուժան Ս.-ի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 63-ամյա Ս.Կ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու բախվել պատին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել