Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած 14 անձ վարակվել է վիրուսի բրիտանական շտամով
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի հյուսիս-արևմուտքում՝ Ստորին Սաքսոնիայում, ծերանոցի 14 բնակիչներ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո վարակվել են SARS-CoV-2 բրիտանական շտամով: Այս մասին գրում է Focus-ը՝ հղում կատարելով տեղական իշխանությունների հայտարարությանը:
«Բելմեի ծերանոցներից մեկում վարակի բռնկում է տեղի ունեցել բրիտանական կորոնավիրուսով: Մուտացիան հայտնաբերվել է 14 անձի մոտ՝ չնայած հունվարի 25-ին բոլոր բնակիչները երկրորդ պատվաստումն են ստացել», - ասված է զեկույցում: Ծերանոցի բոլոր բնակիչները, ինչպես նաև աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները կարանտինում էին: Օսնաբրուկ շրջանի ներկայացուցիչ Բուրխարդ Ռիեպենհոֆի խոսքով՝ բոլոր վարակվածների մոտ հիվանդությունն առանց ախտանիշների կամ մեղմ է եղել, ինչը, ըստ բժիշկների, կարող է պայմանավորված լինել պատվաստումների ազդեցությամբ: