Անձնական գնահատականով և զգացողություններով եմ չափել. իմքայլական պատգամավորը՝ արտահերթ ընտրությունների պահանջ չլինելու մասին
Քաղաքական
Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում էլ չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
ԼՈՒՐԵՐ.com-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպես են որոշել, որ հասարակության լայն շերտում չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ:
«Դա անձնական գնահատական է, չափել եմ և հիմնվել զգացողություններիս վրա, ուրիշ այլ պարագայում պետք է հանրաքվե անցկացնել ու տեսնել ճշգրիտ թիվը: Սա հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա»,- հայտարարեց պատգամավորը:
Մանուկյանը նեղսրտեց, թե արդյոք ինքը կարծիք արտահայտելու իրավունք չունի. «Եթե ստույգ չէ և ճշգրիտ թիվ չկա՝ ես իմ ենթադրությունն ու կարծիքն ունենալու իրավունքը չունե՞մ»:
«Եթե հանրաքվե կայացած լիներ, դուք կիմանայիք, որ հանրաքվե է եղել, այդ հարցը դրվել է և հասկացել ենք՝ կա՞ պահանջ արտահերթի, թե՞ ոչ: Ես ասել եմ իմ կարծիքը, ուզում եք ինձ զրկե՞լ իմ կարծիքը արտահայտելու իրավունքից»,- ասաց պատգամավորը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել