OneTwoTrip for Business. Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով Ուկրաինայի նախկին նախագահներն իրենց պահել են նացիստների պես. Մեդվեդև Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով Տուվայում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա Ղրիմում բենզինի վաճառքը ամբողջությամբ դադարեցվել է ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Թբիլիսիում հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ է տեղացել Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars 5 քաղաքացի Քարերի սիմֆոնիայի մոտ անցել էին գետը և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հոգևոր վերականգնման այց է. Բգրատ սրբազանը 1 տարի կալանքից հետո առաջին անգամ այցելեց Մայր տաճար (տեսանյութ) 

Հանրային քննարկման է ներկայացվել ՆԶՊ առարկայի չափորոշիչը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով, այնպես էլ ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ՝ անհատականից դեպի խմբային (ջոկային) պատրաստվածություն։ ՆԶՊ առարկայի ուսուցումը հավասարապես նախատեսված է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:

Ժամանակակից պատերազմները մեծ նշանակություն են տալիս գերճշգրիտ միջոցներին, մարտական ռոբոտներին, կապի և տեղեկատվության ժամանակակից համակարգերին, ինֆորմացիոն-հոգեբանական միջոցառումներին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ծրագիրը վերանայվել է, ավելացել են «Մոբիլ ջոկատների մասին» և «Աշխարհազորի և կամավորական ջոկատների նշանակությունը և դրանց համագործակցությունը կանոնավոր բանակի հետ» թեմաները։ «Պայքարը հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռների դեմ» թեման համալրվել է «Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը և դրանցից պաշտպանվելը» ենթաթեմայով:

Ծրագրում ներմուծվել են նոր բաժիններ.

  • Մարտավարաֆիզիկական պատրաստություն՝ 8-11-րդ դասարաններ (նպաստում է շարժողական ընդունակությունների, ֆիզիոլոգիական որակների ձևավորմանը, մարմնի հավասարակշռության ապահովմանը)
  • Իրավական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է սովորողների ՀՀ ԶՈՒ կանոնադրային հիմունքների և միջազգային մարդասիրական իրավունքների իմացությունը)
  • Ինժեներական պատրաստություն՝ 9-11-րդ դասարաններ (ապահովում է անհատական պաշտպանական կառույցների, պատերազմից հետո մնացած և չպայթած զինմթերքի հետ վարվելու կանոնների իմացությունը)
  • Լեռնային հատուկ պատրաստության հիմունքներ՝ 10-րդ և 11-րդ դասարաններ (ապահովում է լեռնային ռելիեֆի, լեռնային վտանգների և դրանք հաղթահարելու եղանակների իմացությունը)
  • Կապ և տեղեկատվական անվտանգություն՝ 11-րդ և 12-րդ դասարաններ (ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում կապի և հեռահաղորդակցության ձևերի, միջոցների իմացությունը, պատկերացում է տալիս ՀՀ ԶՈՒ-ում տեղեկատվական անվտանգության հիմնախնդրի, ռազմական ոլորտի պետական և ծառայողական գաղտնիքի մասին)
  • Հոգեբանական պատրաստություն՝ 8-12-րդ դասարաններ (ապահովում է հասարակական գիտակցություն, արժեքներ, վարքականոն, զինվորական կոլեկտիվում միջանձնային կոնֆլիկտների պատճառների և դրանից եկող վտանգների մասին իմացությունը և դրանց հաղթահարման ուղիները, արտակարգ իրավիճակներում զգուշության, զգոնության, ուշադրության ձևավորումը և տագնապի հաղթահարումը):

ՆԶՊ առարկան զարգացնում է երիտասարդների որոշակի կարողություններ ու ձևավորում հմտություններ` հստակ գործելու այնպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսիք են՝ մարտական գործողությունները կամ արտակարգ այլ իրավիճակներ: Նման պատրաստությունը, նախնական փորձի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տալիս սովորողներին հոգեբանորեն պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին, բարդ իրադրությունում ոչ միայն պահպանել սեփական կյանքն ու առողջությունը, այլև արագ ու արդյունավետ իրականացնել մարտական կամ այլ առաջադրանքներ։ ՆԶՊ առարկայի ուսուցումը ուղղված է նաև հատուկ վարժանքներով սովորողների բարոյահոգեբանական հատկանիշների ձևավորմանն ու ուժեղացմանը (հայրենասիրություն, կարգապահություն, պատասխանատվություն, ինքնավստահություն, կոլեկտիվիզմ), որոշակի ունակությունների զարգացմանը և նոր կարողությունների առաջացմանը (ֆիզիկական ունակություններ, ֆիզիոլոգիական հատկանիշներ, հիշողության, ուշադրության կենտրոնացում ու փոխատեղում, վերլուծական մտածողություն):

Ցածր դասարաններում ավելի շատ ուշադրություն է դարձվում անհատական պատրաստությանը, իսկ բարձր դասարաններում՝ խմբային (ջոկային) պատրաստվածությանը: Կարևորվում է ջոկի անդամների փոխգործողությունը:

Դաշտային (ճամբարային) պարապմունքներ: Այս պարապմունքները հնարավորություն են տալիս իրականին մոտ պայմաններում մատուցել նյութը, ցուցադրել պահանջվող գործողությունները, իսկ սովորողներին` գործնական վարժանքներով յուրացնել թեման: Բացի երկարաժամկետ ճամբարային փորձաշրջանից, նպատակահարմար է կազմակերպել դաշտային պարապմունքներ շաբաթ կամ կիրակի օրերին՝ աշակերտների և ծնողների համաձայնությամբ, դպրոցի ղեկավարության գիտությամբ: Ճամբարային պայմանները առավել մեծ հնարավորություններ են ստեղծում պարապմունքներն անցկացնել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, ուսուցանել առանձին թեմաներ («Կողմնորոշում աստղերով», «Տեղաշարժ մթության մեջ», «Պահակային ծառայության անցկացում», «Քողարկված կրակատեղի պատրաստում» և այլն): Ճամբարային պատրաստության և ռազմամարզական խաղերի ընթացքում կարող են լուծվել հետևյալ խնդիրները՝ բնական միջավայրում տեսական գիտելիքների փորձնական ստուգում և ամրապնդում, հմտությունների և կարողությունների զարգացում անհատական և խմբային վարժանքներով, իրավիճակների մոդելավորում և իրական պայմաններում սովորողների խմբային համագործակցության զարգացում, հոգեբանական կայունության ապահովում, սեփական ունակությունները ճանաչելու և ինքնադրսևորվելու հնարավորություն։

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգն» արդեն ներկայացվել է հանրային քննարկման: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:

Շեֆ-զորամաս այցելությունը: Սա հնարավորություն է տալիս սովորողներին անմիջականորեն ծանոթանալ բանակային առօրյային, մարտական տեխնիկային, սպառազինության տեսակներին և անձնակազմի մարտական պարապմունքներին:

Արտադասարանական խմբակների կազմակերպումը։ Շատ արդյունավետ է դպրոցներում արտադասարանական «Պատանի հետախույզ», «Պատանի լեռնագնաց» և այլ խմբակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ինտենսիվ ուսուցում և կարգապահություն։

Ներառական կրթությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպվում է՝ ելնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից, ֆիզիկական և մտավոր ընդունակություններից ու կարողություններից:

Նախագծում կարևորվել է նաև միջառարկայական կապերի զարգացումը, ուսուցողական նյութերի պարզեցումը, արդիական ու կարևոր թեմաներ ներմուծելն ու ոչ պրոֆիլայիններից ձերբազատվելը, ինչպես նաև ավելի արդյունավետ մեթոդական մոտեցումների, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OneTwoTrip for Business. Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով Ուկրաինայի նախկին նախագահներն իրենց պահել են նացիստների պես. Մեդվեդև Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով Տուվայում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա Ղրիմում բենզինի վաճառքը ամբողջությամբ դադարեցվել է ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Թբիլիսիում հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ է տեղացել Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars 5 քաղաքացի Քարերի սիմֆոնիայի մոտ անցել էին գետը և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հոգևոր վերականգնման այց է. Բգրատ սրբազանը 1 տարի կալանքից հետո առաջին անգամ այցելեց Մայր տաճար (տեսանյութ) Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ինՈւնդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Խամենեիի խորհրդական․ Այժմ ԱՄՆ-ն հուսահատությունից պնդում է բանակցությունների անհրաժեշտությունը Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել (լուսանկարներ) Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկար ժամանակ ջուր չի լինելուՈւկրաինական դրոնները գիշերը հարձակվել են Կերչի թերակղզու վրա. Կան զոհեր և վիրավորներԲաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Քիր Սթարմերը հունիսի 22-ին կարող է հայտարարել հրաժարականի մասին. The Observer Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո Նոր BMW i3-ի ընթացքի պաշարը՝ ավելի քան 900 կիլոմետր, 10 րոպեում՝ 400 կիլոմետր լիցքավորում Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր «Մերցը պետք է հեռանա». Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել Թրամփ․ Հորմուզի նեղուցում առնվազն 60 օր մաքսատուրքեր չեն լինի Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպեՉիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Գագոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ սրտի կաթվшծ է ստացել Իրանի պատվիրակությունը՝ «Մինաբ-168»-ը, Ղալիբաֆի գլխավորությամբ ժամանել է Ցյուրիխ Հունիսի 21-ի աստղագուշակը. Ինչ են հուշում աստղերն այսօրՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համարԾիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասներըՇոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետներըԱկանջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայելՇուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետներըԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին
Ամենադիտված