Տանզանիայում առնվազն 15 մարդ է մահացել անհայտ վիրուսից
Համաշխարհային ՄամուլՏանզանիայում առնվազն 15 մարդ է մահացել, ավելի քան 50-ը հոսպիտալացվել է անհայտ վիրուսով վարակվելու պատճառով, գրում է Ռիա Նովոստին։ «Այս հիվանդությունը դեռևս տարածված չէ։ Բռնկումը տեղի է ունեցել միայն մեկ վարչական շրջանում, որտեղ մարդիկ արյուն են փսխում, և մահանում են, եթե նրանց չեն հասցնում հոսպիտալացնել», - ասել է շրջանի գլխավոր բժիշկ Ֆելիստա Կիսանդուն: Բժիշկը հավելել է, որ նախնական կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդները, հիմնականում տղամարդիկ, տառապում են ստամոքսի խոցից և լյարդի հիվանդությունից: Գործակալությունը հայտնում է նաև, որ Տանզանիայի առողջապահության նախարարը տարածաշրջան է ուղարկել փորձագետների խումբ: Նշվում է, որ համանման դեպքեր գրանցվել են նաև 2018 թվականին։