Ֆլիքն իդեալական է անվանել Քաթարում կայացած Աշխարհի ակումբային առաջնության պայմանները
ՍպորտՄյունխենի «Բավարիա» թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիքն իդեալական է անվանել է այն պայմանները, որոնք ստեղծվել են թիմերի համար Քաթարում աշխարհի ակումբային առաջնության ժամանակ` կորոնավիրուսի համաճարակիպայմաններում:
Մյունխենի «Բավարիան» երկուշաբթի օրը անցավ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության երկրորդ եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով եգիպտական «Ալ-Ահլիին»՝ 2 0 հաշվով: Եզրափակչում, որը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ Դոհայում, «Բավարիան» մրցելու է մեքսիկական «Տիգրես» ակումբի հետ, իսկ «Ալ-Ահլին» երրորդ տեղի համար խաղում մրցելու է բրազիլական «Պալմեյրասի» հետ: «Մենք այստեղ պարզապես կատարյալ պայմաններ ունենք: Ես պարզապես նայեցի խաղադաշտը։ Պայմանները գերազանց են, մարզադաշտը գեղեցիկ է: Այդ իմաստով՝ կարող ենք ասել, որ ամեն ինչ հիանալի վիճակում կլինի 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի համար», - ասել է Ֆլիկը: «Բարեբախտաբար, Գերմանիայում մենք ունենք շատ ժամանակակից, գեղեցիկ և մեծ մարզադաշտեր։ Մենք ուրախ ենք խաղալ ժամանակակից մարզադաշտերում և այստեղ, հատկապես, երբ տեսնում եք այդպիսի իդեալական խաղադաշտ, սա իսկապես երազ է», - ասել է Ֆլիքը: Փետրվարի 4-11-ը Քաթարում երկրորդ անգամ անցկացվում է ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի գավաթը: